Բիզնես

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է SAMSUNG GALAXY NEXUS-Ը
18/02/2012 11:33
Կիսվել

ORANGE-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է SAMSUNG GALAXY NEXUS-Ը

Orange-ը ներկայացրել է Samsung Galaxy ընտանիքի նորագույն Samsung Galaxy Nexus-սմարթֆոնը ` առաջինը, որն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով, և որը մշակվել է Samsung-ի և Google-ի համատեղ աշխատանքի արդյուքում:

Այս նորագույն բազմաֆունկցիոնալ սմարթֆոնը թույլ է տալիս մինչև 21Մբ/վ ներբեռնման արագություն: Համադրելով Samsung Galaxy Nexus-ը Orange-ի 3G+ ցանցի հետ, որը Հայաստանի երեք մեծ քաղաքներում առաջարկում է մինչև 42Մբ/վ, իսկ մյուս բնակավայրերում` 21Մբ/վ տեսական ներբեռնման արագություն, բաժանորդները կկարողանան լավագույնս վայելել տեխնոլոգիաների աշխարհի նորարարություններն ամենուր Հայաստանում:

Samsung Galaxy Nexus-ը կարելի է ձեռք բերել Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների հետ` սկսած 170,000 դրամից: Ավելին, Պանտերա բաժանորդագրության սակագնային պլաններից որևէ մեկին բաժանորդագրվելիս Orange-ի բաժանորդները կարող են լավագույնս վայելել այս ֆանտաստիկ սարքի հնարավորությունները, քանի որ մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կստանան մինչև 700 ՄԲ ինտերնետի փաթեթներ: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 350,000 դրամով:

Samsung Galaxy Nexus-ը բաժանորդներին է ներկայանում բազմաթիվ հնարավորություններով` 1.2 ԳՀց երկմիջուկային պրոցեսորով, HD Super Amoled էկրանով, որոնք ապահովում են պատկերի անհավատալի որակ և ինտերնետային բազմազան ծառայություններից օգտվելու աննախադեպ արագություն ու հարմարավետություն: Այն ունի full HD video, Wi-Fi, GPS և բազմաթիվ այլ հնարավորություններ: Սմարթֆոնի հետաքրքիր լուծումներից է Face Control համակարգը, որի շնորհիվ կարելի է էկրանի կողպեքը բացել առանց կոդեր հավաքելու` պարզապես ժպտալով դեպի էկրանի տեսախցիկը: Սմարթֆոնին ինտեգրված է Google+ սոցիալական ցանցը, որի շնորհիվ կարելի է կազմակերպել միաժամանակյա տեսազանգեր մինչև ինը օգտագործողի հետ:

Ինչպես մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ Samsung Galaxy Nexus-ը վաճառվելու է 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Ավելին, հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից Orange Care անկյուններում բաժանորդներին կտրամադրվի Android օպերացիոն համակարգի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն: Samsung Galaxy Nexus -ով Orange-ի բաժանորդները կկարողանան լիովին վայելել ինտերնետը` ներառյալ հայերենով էջերը:

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03