Բիզնես

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ»-Ը ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՅՍ ՇԱԲԱԹ
23/02/2012 10:46
Կիսվել

«ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ»-Ը ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՅՍ ՇԱԲԱԹ

«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում, որն այս անգամ տեղի կունենա փետրվարի 25-ին և 26-ին Աղվերանում, կքննարկվեն  Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը և առկա խնդիրները: Ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի, Տրանսպորտի և Կապի, ՀՀ Տարածքային Կառավարման, ՀՀ Քաղաքաշինության, Ֆինանսների նախարարություններից, ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովից, ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեից, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտներում գործող ընկերություններից: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) Հանրային կապերի ծառայությունից:

Նշենք, որ հանդիպում-ֆորումի օրակարգում ներառված թեմաներից են` ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը, հեռահաղորդակցության ոլորտի հանրային ծառայությունների կարգավորման խնդիրները և միջնաժամկետ նպատակները, ենթակառուցվածքների համատեղ օգտագործման հնարավորությունները (Վիրտուալ օպերատորներ, Համարների տեղափոխելիություն, Ունիվերսալ ծառայություններ), hեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները, hամայնքների ռազմավարական զարգացման նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ներառման հնարավորությունները, ինչպես նաև hեռահաղորդակցության ոլորտի տենդերների թափանցիկությունը,  անկողմնակալությունն և արհեստավարժությունը:

Քննարկված հարցերի և ձևավորված առաջարկությունների վերաբերյալ առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն և լիազոր մարմիններ:

Նշենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից: Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88