Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Վիվա-ՄՏՍ. Երևանում գործարկվել է Հայաստանի առաջին 5G ցանցը
06/04/2023 14:39
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Երևանում գործարկվել է Հայաստանի առաջին 5G ցանցը

Վիվա-ՄՏՍ-ն ազդարարել է Երևանում իր՝ 5G ցանցի գործարկման մասին: Նոր սերնդի ցանցն առաջինն է Հայաստանում: 5G ցանցի գործարկումը լիովին համահունչ է Վիվա-ՄՏՍ-ի երկարաժամկետ ծրագրերին. ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է շարունակաբար ընդլայնվող հնարավորություններ, ինչպես նաև՝ նպաստում է ազգային տնտեսության զարգացմանը:

Վիվա-ՄՏՍ-ի կողմից Հայաստանում 5G ցանցի զարգացումը կիրականացվի փուլ առ փուլ:

5G-ն բջջային ցանցերի ամենանորարար տեխնոլոգիան է աշխարհում: Սմարթֆոն և բջջային սարքեր օգտագործողներին 5G ցանցն առաջարկում է առավել բարելավված հնարավորություններ: Այս տեխնոլոգիայով աշխատող ցանցը կծառայի որպես առանցքային ենթակառուցվածք՝ Հայաստանի տնտեսության խթանման համար: Ինչպես ամենուր աշխարհում, 5G-ն հնարավորություն է տալիս զարգացնելու իրերի ինտերնետի տեխնոլոգիաները (IoT)՝ սահուն կերպով միմյանց միացնելով միլիոնավոր սարքեր, թույլ տալով փոխանակել տվյալներ՝ միասնական ցանցով: 5G-ն կխթանի թվային ապագան և առանցքային դեր կխաղա թվային տնտեսության զարգացման համար՝  չսահմանափակվելով այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են բժշկությունը/հանրային առողջապահությունը, տրանսպորտը, լոգիստիկան, Արհեստական բանականությունը (AI), M2M /մեքենայից մեքենա/ կիրառությունները, հավելվածների առավել արդյունավետ օգտագործումը, ամպային տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, քաղաքաշինությունը և քաղաքների զարգացումը, սմարթ գյուղատնտեսությունը և բազում այլ ոլորտներ: 5G տեխնոլոգիայի ներդրումը կնպաստի ՏՀՏ ոլորտի հետագա զարգացմանը Հայաստանում:

5G ցանցն այս պահի դրությամբ հասանելի է Երևանի փոքր կենտրոնում՝ առաջիկայում ընդլայնվելու հեռանկարով: 5G ցանցն առանցքային ենթակառուցվածք է աշխարհի քարտեզում երկրի վարկանիշի բարձրացման և ներդրումների ներգրավման առումով:

Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեությամբ վերահաստատում է Հայաստանում հեռահաղորդակցության բնագավառում նորարարությունների առաջատարը լինելու փաստը: Մասնավորապես՝ 2009 թվականին, Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջինն է գործարկել 3G/UMTS/HSPA ցանցը: 2010-ի դեկտեմբերին ընկերությունը դարձյալ առաջինը Հայաստանում,  գործարկել է  4G/LTE ցանցը, ինչի շնորհիվ մեր երկիրը դարձել է  այդ ցանցը կիրառող՝  աշխարհի տասն առաջադեմ երկներից մեկը: 5G ցանցի գործարկումը ևս ընկերության նորարարությանը միտված ռազմավարության տրամաբանության շրջանակում է:

«Հայաստանում բաժանորդներին հասանելի 5G ցանցի գործարկմամբ՝ Վիվա-ՄՏՍ-ը վերահաստատում է երկրում տեխնոլոգիական առաջատար լինելը: Ցանցի հետ համատեղելի սմարթֆոններ օգտագործողները հնարավորություն կստանան զգալու նոր տեխնոլոգիայի բոլոր առավելությունները՝ հատկապես մեծածավալ բովանդակություն ներբեռնելիս, տեսանյութեր դիտելիս և հեռարձակելիս, ամպային խաղեր խաղալիս կամ պարզապես արագ Wi-Fi ցանց սփռելիս», – նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: «Վիվա-ՄՏՍ-ի համար նորարարություններն ամենևին ինքնանպատակ չեն: Մենք պարզապես անում ենք այն, ինչ պետք է անենք: 5G-ն բաժանորդների հանդեպ մեր վերաբերմունքի դրսևորումն է, քանի որ մեր բաժանորդներն արժանի են ստանալու լավագույն ծառայությունները և լուծումները: Միևնույն ժամանակ, 5G-ն ինչպես և մեր մյուս ձեռքբերումներն ու նվաճումները, թիմային ոգու և քրտնաջան և  աշխատանքի արդյունք է, որի համար շնորհակալություն եմ հայտնում մեր ընկերության աշխատակիցներին»:

«Apple Inc.» ընկերությունը համապատասխան կարգաբերումներ է արել 5G տեխնոլոգիայի հետ համատեղելի սմարթֆոնների համար, որպեսզի օգտագործողները հնարավորություն ունենան օգտվելու Վիվա-ՄՏՍ-ի 5G ցանցից: Դրա համար՝ Apple հեռախոսը նախ պետք է համատեղելի լինի 5G տեխնոլոգիայի հետ: 5G ցանցը հասանելի է iOS 16.4 թարմացմամբ Apple հեռախոսների համար: Մյուս առանցքային մատակարարների հետ բանակցություններն ընթացքի մեջ են:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43