Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
IDBank. 3.389.788 դրամ՝ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին
08/05/2023 21:18
Կիսվել

IDBank. 3.389.788 դրամ՝ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին

Մի դրամի ուժը մայիս ամսին ուղղվելու է էպիլեպսիայով հիվանդ երեխաների բուժմանը։ Շահառու «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությունն էպիլեպսիա ունեցող երեխաներին ապահովում է ախտորոշմամբ, դեղորայքով և անհրաժեշտ բուժմամբ։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ երեխաները մշտապես Իդրամի և IDBank-ի ուշադրության կենտրոնում են․ «Մենք պարբերաբար անդրադառնում ենք ոչ միայն երեխաների կրթական ծրագրերին, այլև ակտիվորեն աջակցում ենք երեխաների առողջությամբ զբաղվող հիմնադրամներին։ Մի դրամի ուժի գործարկումից ի վեր ավելի քան 48 միլիոն դրամ ենք հատկացրել հենց այդ ուղղությանը, քանի որ ամեն ինչ անում ենք առողջ երեխաներ, առողջ հասարակություն և առողջ ապագա ունենալու համար», – ասել է Արսեն Քդենյանը։

«Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Բաղդասարյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա գումարը կհատկացվի էպիլեպսիա և այլ բարդ նյարդային հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծրագրին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններով (ՄՌՏ, ԷԷԳ, ՊԷՏ-ԿՏ) և ժամանակակից դեղամիջոցներով։ «Այս անգնահատելի աջակցության շնորհիվ մեր հիմնադրամը նաև հնարավորություն է ստանում իրականացնել երկար սպասված նախագծեր և ծրագրված միջոցառումներ», – նշում է Ելենա Բաղդասարյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա գումարը՝ 3․389․788 դրամ, հատկացվել է Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին, որն օգնում է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորներին ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և կիրառել դրանք իրենց երազանքների ու մտքերի իրականացման նպատակով։

«Մի դրամի ուժը» շարունակում է գործունեությունը․ յուրաքանչյուր օգտատեր, որը վճարում է Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով և երկու ընկերությունների տերմինալներով, դառնում է բարի կամքի դեսպան՝ չծախսելով անգամ մեկ դրամ։ Ընկերություններում գտնում են, որ ամեն վճարում ներդրում է բարի գործում։ Եթե ցանկանում եք իմանալ, թե որքան է կազմում հենց Ձեր ներդրումը, պարզապես մուտք գործեք Idram&IDBank հավելվածի «Ավելին» բաժնի «Մի դրամի ուժը» ենթաբաժին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12