Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Trend Micro. Միլիոնավոր սմարթֆոններ դեռ գործարաններում կրում են վիրուսային ծրագրեր
18/05/2023 15:10
Կիսվել

Trend Micro. Միլիոնավոր սմարթֆոններ դեռ գործարաններում կրում են վիրուսային ծրագրեր

Trend Micro-ի վերլուծաբանները հետաքրքիր զեկույց են ներկայացրել Black Hat Asia համաժողովում։ Նրանց խոսքով՝ ամբողջ աշխարհում միլիոնավոր Android սարքեր արտադրությունը հիմնականում փոխանցվում է OEM-ներին, և նման աութսորսինգը թույլ է տալիս արտադրության գործընթացում ներգրավված տարբեր կողմերին արտադրանքը վարակել վիրուսային ծրագրերով դեռևս արտադրության փուլում: Հիմնականում խոսքը գնում է էժան Android բջջային հեռախոսների մասին, սակայն նման իրավիճակ է նկատվում խելացի ժամացույցների, հեռուստացույցների և այլ գաջեթների դեպքում։

Արժե նշել, որ այս խնդիրը դեռ վաղուց է ծագել։ Օրինակ՝ դեռ 2017թ. Check Point-ի փորձագետները զգուշացրել էին, որ հայտնի ապրանքանիշերի 38 տարբեր սմարթֆոնների մոդելներ, այդ թվում՝ Samsung-ը, LG-ն, Xiaomi-ն, Asus-ը, Nexus-ը, Oppo-ն և Lenovo-ն կրում են վիրուսային ծրագրեր: Այժմ Trend Micro-ի ներկայացուցիչները տեղի ունեցողը նկարագրել են որպես «սովորական օգտատերերի և ձեռնարկությունների աճող խնդիր»։

Trend Micro-ի ավագ գիտաշխատող Ֆեդոր Յարոչկինը և նրա գործընկեր Ժենյու Դոնգը ասում են, որ նման վաղ փուլում վիրուսային ծրագրերի ներդրման պատճառը բջջային սարքերի գների նվազումն է: Դիստրիբյուտորների միջև մրցակցությունն այնքան լուրջ է դարձել, որ ի վերջո նրանք ընդհանրապես կորցրել են իրենց արտադրանքի համար գումար գանձելու հնարավորությունը:

Որպես կանոն, նման ծրագրերի նպատակը տեղեկատվություն գողանալն է, ինչպես նաև գումար վաստակել հավաքված կամ փոխանցված տեղեկատվության վրա։ Ըստ էության, այս ծրագրերը սարքը վերածում է պրոքսի սերվերների, որոնք օգտագործվում են SMS հաղորդագրություններ գողանալու և վաճառելու, սոցիալական ցանցերում և ակնթարթային մեսենջերների հաշիվները գրավելու և գովազդի միջոցով դրամայնացնելու և խարդախության միջոցով սեղմելու համար:

Փլագինների մեկ այլ տեսակ՝ պրոքսի պլագինները, թույլ են տալիս զեղծարարներին օգտվել վարակված սարքերից մինչև 5 րոպեով: Արդյունքում, նրանք, ովքեր ունեն հասանելիություն սարքին, կարող են գաղտնալսել ստեղնաշարի սեղմումները, զոհի աշխարհագրական դիրքը, IP հասցեն և շատ ավելին:

Հետազոտողները հաշվարկել են, որ այս կերպ վարակված միլիոնավոր սարքեր աշխատում են ամբողջ աշխարհում, սակայն Հարավարևելյան Ասիան և Արևելյան Եվրոպան առաջատարներն են։ Փորձագետների կարծիքով՝ զեղծարարների կողմից հնչեցված վիճակագրությունը խոսում է մոտավորապես 8,9 մլն վարակված սարքերի մասին։

Նման վիրուսային ծրագրերն ավելի հավանական է, որ գտնվեն Android էկոհամակարգի ավելի էժան սարքերում, և ավելի լավ է նախապատվություն տալ խոշոր ապրանքանիշերն, որոնք համեմատաբար լավ են ապահովում իրենց մատակարարման շղթան, թեև դա նույնպես անվտանգության երաշխիք չէ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72