Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Վիվա-ՄՏՍ-ի թվային B2B ծառայությունները կայուն աճ են գրանցում
09/06/2023 13:46
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ի թվային B2B ծառայությունները կայուն աճ են գրանցում

2023 թվականին գրանցվել է ֆիքսված ծառայությունների բաժանորդագրությունների թվի 25%, ամպային ծառայությունների օգտագործման 50% և բջջային B2B ծառայությունների 12% աճ

Վիվա-ՄՏՍ-ի բիզնեսի տարբերակման (դիվերսիֆիկացման) ռազմավարությունն ապացուցել է իր կենսունակությունը, քանի որ այն օգնել է ապահովել ընկերության կայուն աճը: ՏՀՏ ոլորտում տարբերակումը առանցքային է արդյունավետ մրցակցության և զարգացման համար: Ընկերության որդեգրած առանցքային ուղղություններից է B2B (business-to-business) լուծումների և ծառայությունների մշակումը։ B2B-ն ապրանքների, ծառայությունների կամ տեղեկատվության փոխանակումն է ոչ թե ձեռնարկությունների և անհատ սպառողների (B2C), այլ ձեռնարկությունների միջև։

Այսպիսով, բացի բջջային ծառայություններից, ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների վրա հիմնված լուծումներից, հավելվածներից և հաճախորդներին հարմարեցված ապրանքների/սակագնային պլանների և ծառայությունների լայն տեսականուց, ընկերությանը հաջողվել է կառուցել նաև համապարփակ B2B պորտֆոլիո՝ մտնելով շուկայի այնպիսի նոր սեգմենտներ, ինչպիսիք են ֆիքսված կապը, ամպային լուծումները, VoIP լուծումները և ստանդարտացված հավելվածների ծրագրավորման ինտերֆեյսի (API) մշակումը ընկերության գործընկեր-կազմակերպությունների համար։ B2B զարգացման ռազմավարությունը, ի թիվս այլ բաների, ներառում է գործառնությունների թվայնացում և լուծումների մոդուլյարացում:

Ընկերությունը շարունակաբար ուժեղացնում է իր ամպային ենթակառուցվածքը: Ամպային ենթակառուցվածքը ներառում է տարբեր ծառայություններ, այդ թվում՝ Ամպային (Cloud) և Համատեղակայման (Colocation) ծառայությունները, վիրտուալ ենթակառուցվածքը և Back-Up լուծումները՝ հիմնված ժամանակակից ծրագրային ապահովման և ապարատային տեխնոլոգիաների վրա: Վիվա-ՄՏՍ-ը նաև ներկայացրել է ամպային հարթակ և ամպային ծառայություններ, ինչպիսիք են IaaS-ը, որն աշխատում է ինքնակառավարվող վիրտուալ ցանցի և հաշվողական ենթակառուցվածքի համար, «Veeam» պահուստավորումը և VPBX-ը:

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել է M2M/IoT ծառայությունները, ապահովում է DDOS պաշտպանություն և առաջարկում է PaaS և շատ ավելին: Ընկերությունը տեսնում է Cloud և համալիր լուծումների մեծ պահանջարկ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և փոքր գրասենյակների/տնային գրասենյակների (SOHOs) հատվածներում: Վիվա-ՄՏՍ-ն ունի ISO/IEC 27001 հավաստագիր, ինչը նշանակում է, որ ներքին գործընթացները լիովին համապատասխանում են ITSM պահանջներին, որոնք մեծ պահանջարկ ունեն ձեռնարկությունների կողմից:

Վիվա-ՄՏՍ-ն առաջինն էր Հայաստանում, որ ներկայացրել է ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ և լուծումներ, ինչպիսիք են 5G-ը և NB-IOT-ը:

2017 թվականից հետո, երբ Վիվա-ՄՏՍ-ը մտավ B2B (Business-to-Business) ֆիքսված կապի շուկա, ընկերությունն ակտիվորեն մեծացնում է իր ծառայությունների պորտֆոլիոն: Ներկայում  ընկերությունը տրամադրում է ֆիքսված VoIP ծառայություններ, ֆիքսված լայնաշերտ ինտերնետ և տվյալների փոխանցում, ինչպես նաև միջազգային կապուղիներ: Վիվա-ՄՏՍ-ի կողմից լայնաշերտ ինտերնետ պրովայդեր «ADC»-ի ակտիվների ձեռքբերումը սեփական օպտիկամանրաթելային ցանցով և զգալի բաժանորդային բազա ունեցող տեխնոլոգիական հնարավորություններով, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ գործարքներից մեկն էր: Արդյունքում Վիվա-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է իր հաճախորդների բազան, որն օգտագործում է լայնաշերտ ֆիքսված ինտերնետ և հարակից ծառայություններ, պետական և համայնքային կառույցներ:

Վիվա-ՄՏՍ-ը ստեղծել է իր սեփական օպտիկամանրաթելայի առանցքային ցանցը ողջ երկրում՝ ձգվելով Հայաստանի հյուսիսից դեպի հարավ: Բացի այդ, ընկերությունն ունի ընդարձակ ֆիքսված ցանցեր Հայաստանի 6 խոշոր քաղաքներում, ինչպես նաև ներկայացվածություն՝ մի շարք այլ քաղաքներում: Ընկերությունը սեփական կապուղիներով ինտերնետ է ներմուծում ներքին շուկայի կարիքների համար:

Տարեցտարի ամպային ծառայություններից օգտվողների թիվն ավելանում է։ Վիվա-ՄՏՍ-ը սկսել է ակտիվորեն զարգացնել նոր ապրանքներ և ծառայություններ՝ հիմնված ամպային ենթակառուցվածքի և վիրտուալ տարածության վրա, որոնք ամենապահանջվածն են կորպորատիվ հաճախորդների շրջանում: Վիվա-ՄՏՍ-ը ձգտում է զարգացնել և ներկայացնել ժամանակակից բիզնեսի համար անհրաժեշտ ծառայությունների ամբողջական շրջանակ՝ չսահմանափակվելով բջջային կապով և ֆիքսված կապով, այլև մատուցում արագ զարգացող ձեռնարկությունների համար անհրաժեշտ ՏՏ ծառայությունների և հարթակների շարք:

Ֆիքսված ինտերնետ կապը, որը հասանելի է Երևանում և մի քանի տնտեսապես առավել ակտիվ մարզերում, արդիականացվել է՝ բավարարելու բարձր պահանջարկը: Վերջերս Վիվա-ՄՏՍ-ին հաջողվեց հնգապատկել իր ինտերնետի հզորությունը Վրաստանի հետ սահմանին, որպեսզի բավարարի ֆիքսված կապի ծառայությունների աճող պահանջարկը:

«Թվային փոխակերպման ճանապարհին Հայաստանի հեռահաղորդակցության շուկան գնալով ավելի մրցունակ է դառնում, և շուկայի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում՝ շուկայում ավելի մրցունակ լինելու համար։ Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանի բջջային կապի առաջատար օպերատոր է և բջջային ու թվային ծառայություններ մատուցելուց բացի, ձեռք է բերել հիմնական նոր կարողություններ և զգալի տարբերակում բիզնես ոլորտներում: Կարևոր է նշել, որ տնտեսության բոլոր հատվածներն ու ոլորտները՝ փոքր բիզնեսից մինչև պետական մարմիններ և կորպորացիաներ հաջողությամբ աշխատում են մեզ հետ, մենք նաև մեր փորձն ու հմտություններն ենք բերում ազգային նախագծերին: Սա կայուն բիզնեսի, տնտեսության թվայնացման և ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ՝ պետության ապագա աճի երաշխիքն է», – ասաց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01