Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ՝ «Viva 1500» և «Z» կանխավճարային, ինչպես նաև «Viva 2500» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների տրամադրման պայմաններում
19/06/2023 19:30
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ՝ «Viva 1500» և «Z» կանխավճարային, ինչպես նաև «Viva 2500» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների տրամադրման պայմաններում

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերությունն իրականացրել է ենթակառուցվածքների և համակարգերի տեխնիկական վերազինում և արդիականացում, որոնք ուղղված են էապես բարելավելու մատուցվող ձայնային ծառայությունների և ինտերնետի որակը: Նշված աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թ․ հունիսի 22-ից «Viva 1500», «Z», «Viva 2500» և «Y» կանխավճարային սակագնային պլանների ակտիվացման վճարներում տեղի են ունենալու հետևյալ փոփոխությունները. 2023 թ․ հուլիսի 1-ից «Viva 2500» և «Y» հետվճարային սակագնային պլանների ամսավճարներում տեղի են ունենալու հետևյալ փոփոխությունները. Հավելենք, որ Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների 14.8 և 14.9 կետերի համաձայն՝ ընկերությունը կարող է իր հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ (օֆերտա) պայմանագրի պայմանները փոփոխելու վերաբերյալ՝ այդ մասին առնվազն 3 (երեք) օր առաջ հայտարարություն տեղադրելու միջոցով, իսկ բաժանորդը փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում իրավունք ունի միակողմանի կարգով դադարեցնել պայմանագիրը մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր և/կամ ընկերության համար ընդունելի այլ եղանակով ծանուցելով ընկերությանը, իսկ եթե նշված ժամկետում այդպիսի ծանուցում ստացված չէ ընկերության կողմից և բաժանորդը շարունակում է օգտվել ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին ընկերության առաջարկը համարվում է բաժանորդի կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25