Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանում Yandex Go հավելվածում հատուկ հնարավորությունների էկրան է հայտնվել
21/06/2023 15:41
Կիսվել

Հայաստանում Yandex Go հավելվածում հատուկ հնարավորությունների էկրան է հայտնվել

Հունիսի 21-ից Հայաստանի բոլոր այն քաղաքներում, որտեղ գործում է Yandex Go ծառայությունը, փորձնական ռեժիմով հասանելի են դարձել սահմանափակ կարողություններով անձանց համար նախատեսված տարբերակները՝

  • «Օգնեք գտնել մեքենան»,
  • «Միայն հաղորդագրությունների միջոցով եմ շփվում»,
  • «Չեմ խոսում, բայց լսում եմ»,
  • «Անվասայլակով եմ լինելու»:

Հատուկ տարբերակները ներկայացված են հավելվածում՝ առանձին էկրանին: Դրանք կարելի է ընտրել ցանկացած սակագնով երթևեկելու դեպքում, և այն չի բարձրացնի արժեքը։

Պատվերն ընդունած վարորդին հավելվածը կհուշի, թե ինչ պետք է անել հատուկ հնարավորություններով ուղևորության ժամանակ, օրինակ՝

  • «Օգնեք գտնել մեքենան»․ վարորդի ուղևորությունների պատուհանում կհայտնվի մեկնաբանություն այն մասին, որ օգտատիրոջը պետք է օգնել գտնել մեքենան, ապա մոտենալ ու նստել։
  • «Միայն հաղորդագրությունների միջոցով եմ շփվում»․ եթե ուղևորը ձայնով հաղորդակցվելու հնարավորություն չունի, ապա վարորդին կխնդրեն բոլոր ճշտումները կատարել նամակագրությամբ։
  • «Չեմ խոսում, բայց լսում եմ»․ պատվերին կից վարորդը կստանա մեկնաբանություն, որ ուղևորն իր հարցը կլսի, բայց կարձագանքի ժեստերով կամ տեքստով:
  • «Անվասայլակով եմ լինելու»․ եթե ընտրվում է այս տարբերակը, ապա վարորդն ստանում է հետևյալ մեկնաբանությունը՝ «ես կլինեմ անվասայլակով, պետք է օգնություն մեքենա նստելու համար և դատարկ բեռնախցիկ»։

Եթե վարորդը գիտակցում է, որ ինչ-ինչ պատճառներով չի կարող կատարել հատուկ տարբերակներով պատվերը, կարող է հրաժարվել դրանից: Վարորդներին և գործընկերներին աջակցելու համար ծառայությունը մշակել է կիրառելի առաջարկներ հայերեն և ռուսերեն լեզուներով:

Տարբերակների փորձարկման ընթացքում Հայաստանի բարեգործական հիմնադրամների մասնագետները ծառայության խնդրանքով կհամալրեն ուսուցողական նյութերը։ Մասնագետների փորձը կօգնի ավելի հարմար դարձնել առաջարկությունները վարորդների համար, որպեսզի պատվերների և ուղևորությունների ընթացքում թյուրիմացությունների ռիսկը նվազի։

Yandex Go-ն շնորհակալ է այն մասնագետներին և  կազմակերպություններին, որոնք օգնում են մեզ գրագետ լուծումներ գտնել բոլոր ուղևորների համար՝ մասնավորապես «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ին, «VIVA» բարեգործական հիմնադրամին, «Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամին։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12