Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Moody’s-ը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով  «կայուն», վերահաստատել է Ba3 վարկանիշը
29/06/2023 16:09
Կիսվել

Moody’s-ը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով «կայուն», վերահաստատել է Ba3 վարկանիշը

Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն:

Բարձրացել են նաև բանկի կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRR)` Ba3-ից դառնալով Ba2, և գնահատականը` Ba3(cr)-ից դառնալով Ba2(cr):

Այս բարելավումները պայմանավորված են մի շարք գործոններով, մասնավորապես, համաճարակի պայմաններում բանկի ակտիվների որակի կայունությամբ` կապիտալի համարժեքության և եկամտաբերության ցուցանիշների կտրուկ բարելավմանը զուգահեռ: 

Moody’s-ը նշում է նաև, որ Ամերիաբանկը շարունակում է ապահովել կայուն ցուցանիշներ, ինչի մասին է վկայում նյութական ակտիվների շատ բարձր եկամտաբերությունը՝ 3.6% 2022թ. և 3.5% (տարեկանացված) 2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում։ Բանկը միաժամանակ  ապահովել է բարձր եկամուտ նախքան պահուստավորումը, վարկավորման ցածր արժեք և ծախսերի արդյունավետության լավ ցուցանիշներ. 2023թ. 1-ին եռամսյակում ծախսերի և եկամուտների հարաբերակցությունը կազմել է 45%:

Ըստ Moody’s-ի, 2021-2022թթ. հետհամաճարակային շրջանում Ամերիաբանկն էապես բարելավել է իր ակտիվների որակը: Խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը 2023թ. 1-ին եռամսյակի դրությամբ կազմել է 2.5%՝ նվազելով 2020թ. վերջում գրանցած 4.2%-ից։ 2023թ. 1-ին եռամսյակի արդյունքներով խնդրահարույց վարկերի ծածկույթը պահուստներով գնահատվում է կայուն և կազմում է 80%:

Վերջին տարիներին բարձր շահութաբերության և վարկային պորտֆելի չափավոր աճի պայմաններում էապես բարելավվել է նաև Ամերիաբանկի կապիտալի բուֆերը: 

Ամերիաբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի կանխատեսումը «կայուն» է և  արտացոլում է Moody’s-ի տեսակետը, ըստ որի առաջիկա 12-18 ամիսների ընթացքում բանկը պահպանելու է բարձր ցուցանիշներ։ 

Ամերիաբանկի վարկանիշի կանխատեսման բարելավումը հաջորդել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսման վերանայմանը`«բացասականից» «կայուն»: 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: 

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02