Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «FACEBOOK SMS» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
22/05/2012 11:43
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «FACEBOOK SMS» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՎիվաՍելՄՏՍը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ այժմ ընկերության նոր՝ «Facebook SMS» ծառայության շնորհիվ կարելի է բջջայինի միջոցով շփվել Facebook-ում` առանց ինտերնետ օգտագործելու:

Ակտիվացնելով այն, SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ, որոնց կարելի է արձագանքել` ուղարկելով պատասխան հաղորդագրություններ: Բացի այդ, օգտագործողն ինքը կարող է թարմացնել կարգավիճակը և կատարել մի շարք այլ գործողություններ` ուղարկելով համապատասխան հրահանգը 32665 համարին:

Այս հնարավորություններից օգտվելու համար օգտագործողը պետք է Facebook-ի իր էջից մուտք գործի «Հաշվի կարգավորումներ» բաժինը, ընտրի «Բջջային» հղումը և ակտիվացնի տեքստային հաղորդագրությունները (եթե հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը): Ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև` ուղարկելով fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին:

Ծանուցումները բաժանորդին կուղարկվեն 32665-ով սկսվող համարներից և յուրաքանչյուրին արձագանքելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել հենց տվյալ հաղորդագրությանը:

«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ հրահանգ արժե 4 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` այցելելով https://www.facebook.com/help/mobiletexts էջը:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44