Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
26/06/2012 17:50
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ը, Կանադայի կառավարության օժանդակությամբ, կաջակցի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ընկերությանը` ընդլայնելու վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը` նպաստելով էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից՝ IFC-ը 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կտրամադրի բանկին, որից 4 միլիոնը կհատկացվի IFC-ի և Կանադայի` Կլիմայական փոփոխությունների ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումը կօգնի բանկին օժանդակել հիդրոէլեկտրակայաններին և վարկեր տրամադրել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում ներդրում կատարող փոքր և միջին ձեռնարկություններին:

«IFC-ի հետ համագործակցությունը կօգնի մեզ առաջատարի դիրք զբաղեցնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գործում», – ասել է «Էյչ–Էս–Բի–Սի Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: «Հավատացած ենք, որ կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ներուժը Հայաստանում մեծ է, նաև մտադիր ենք մեր ծառայություններն առաջարկել այն ընկերություններին, որոնք նպաստում են բնության պահպանությանը կամ համապատասխան տեխնոլոգիաներ են կիրառում»:

«Կլիմայական փոփոխությունների համաշխարհային մարտահրավերը համաշխարհային մակարդակի լուծումներ է ենթադրում, և Կանադան հպարտությամբ է օժանդակում բնապահպանական բնույթի նման ջանքերին», – ասել է Կանադայի բնապահպանության նախարար Փիթըր Քենթը:                                 

IFC-ի Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը նշել է. «Կայուն Էներգետիկայի կիրառման ավելացումը Հայաստանի համար բնապահպանական և տնտեսական առումով նպատաստավոր կլինի` հաշվի առնելով հանածո վառելիքի ներմուծումից երկրի կախվածության նվազեցումը և աղտոտման կրճատման միջոցով կյանքի որակի բարելավումը»:

HSBC Բանկ Հայաստան ընկերության հետ IFC-ի համագործակցությունը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրագործվող տարածաշրջանային ռազմավարության մաս է, որի նպատակն է անդրադառնալ կլիմայի փոփոխությունների խնդիրներին: Ի լրումն ներդրումային ծրագրերի, IFC-ն իր «Հայաստանում Կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում խորհրդատվություն է տրամադրում տեղական ընկերություններին: Ծրագրին օժանդակում է Ավստրիայի ֆինանսների նախարարությունը:

1995թ. Հայաստանի անդամակցելուց ի վեր` IFC-ն 202 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 35 ծրագրերում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության բնագավառներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69