Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ֆասթ Բանկը թողարկել է ՀՀ դրամով 11․5% և ԱՄՆ դոլարով 6․25% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսեր
30/08/2023 18:17
Կիսվել

Ֆասթ Բանկը թողարկել է ՀՀ դրամով 11․5% և ԱՄՆ դոլարով 6․25% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսեր

Ֆասթ Բանկը 2023 թվականի օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 12-ը նախատեսում է տեղաբաշխել ՀՀ դրամով 11․5% և ԱՄՆ դոլարով 6․25% տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ 

45 օրվա ընթացքում կտեղաբաշխվեն 4 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով, համապատասխանաբար 100,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվելու են 27 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 30 մասնաճյուղերից, տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալները։ 

Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Ինչպես նաև, պարտատոմսերից ստացված եկամուտները հարկման ենթակա չեն ֆիզիկական անձանց համար:

Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ և ներբեռնել բանկի կայքէջից։ 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75