Հայտնի են Դուբայի 29-րդ շոփինգ փառատոնի նոր ժամկետները
- 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Դուբայի շոփինգ փառատոնը (DSF) կբացահայտի իր հրաշքները և աննկարագրելի փորձառությունները
- Sole DXB-ն առաջին անգամ միանում է DSF-ին՝ որպես հանգստյան օրերի տոնակատարությունների բացման մաս:
Դուբայի շոփինգ փառատոնի (DSF) սպասված վերադարձը մոտ է, քանի որ Դուբայի փառատոնների և մարնածախ առևտրի կազմակերպության (Dubai Festivals and Retail Establishment (DFRE)) կազմակերպիչները հաստատել են 29-րդ ամենամյա փառատոնի անցկացման նոր ամսաթվերը: 2023 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի հունվարի 14-ը, DSF-ը քաղաքի յուրաքանչյուր անկյունում բոլորին կներկայացնի ավելի մեծ, ավելի լավ և աննկարագրելի փորձառությունների և ժամանցի բացառիկ սեզոն՝ լցնելով փառատոնային 38 օրը արկածներով և ոգեշնչող բացահայտումներով։
DSF-ի առաջիկա թողարկումը ներառում է երաժշտական իրադարձությունների բազմազանություն, որոնք խոստանում են լինել ոչ պակաս շքեղ: Օրացույցում սպասված իրադարձությունների թվում է հայտնի Ապրելակերպի և փողոցային մշակույթի Sole DXB փառատոնը, որն այս տարի վերադառնում է կենդանի կատարումների աշխույժ շարքով՝ նշելու հիփ-հոփի 50-ամյակը, և այժմ առաջին անգամ DSF-ի մաս է կազմում: Փառատոնը ներառում է կենդանի երաժշտության կատարումներ միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային երաժիշտների և բանախոսների կողմից, բասկետբոլի մրցումներ, զրույցներ, բացառիկ գնումներ և տարբեր գեղարվեստական ինստալյացիաներ, իսկ Sole DXB-ը կմիանա բացման տոնակատարություններին դեկտեմբերի 8-ից 10-ը Դուբայի դիզայն թաղամասում:
DSF-ը նաև նախատեսում է ավելի շատ ժամանց, այդ թվում՝ էկո-գիտակցական և աղմկահարույց կատակերգական շոուների Earthsoul Fest փառատոնը, որտեղ հանդես կգան հայտնի կատակերգուներ, ինչպես նաև համերգների աննախադեպ շարք՝ ի դեմս աշխարհահռչակ արտիստների, որոնց մանրամասները դեռ պետք է բացահայտվեն:
Դուբայի շոփինգ փառատոնի գլխավոր հովանավորն է Jumbo Group ընկերությունը, ռազմավարական գործընկերներն են՝ Al Futtaim Malls (Dubai Festival City Mall & Festival Plaza), Al Seef, Al Zarooni Group (Mercato Shopping Mall), AW Rostamani Group, Bluewaters, Citywalk, Emirates Airline, Enoc, Etisalat by e&, Majid Al Futtaim (Mall of the Emirates, City Centre Mirdif, City Centre Deira), Nakheel Malls (Ibn Battuta Mall, Dragon Mart 2, Palm West Beach, Nakheel Mall and The View), The Beach and The Outlet Village.
Դուբայի 29-րդ շոփինգ փառատոնի ընթացքում՝ ամեն օր, կազմակերպիչները խոստանում են բացառիկ ժամանց և արկածներ բոլորի համար՝ նմանը չունեցող քաղաքում։ 2023 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի հունվարի 14-ը՝ տարվա ամենահրաշալի ժամանակաշրջանում, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան տեսնելու քաղաքն իր լավագույն ձևով և վայելելու Դուբայի կատարյալ ձմեռային եղանակը: 38 օր շարունակ տոնակատարություններն ու արկածները կբացահայտվեն քաղաքի ամեն անկյունում՝ տպավորիչ փորձառություններից մինչև աննկարագրելի ժամանց։ Հայտնի արտիստների, ինչպես նաև տեղի տաղանդների մասնակցությամբ աննախադեպ համերգները պարտադիր այցելելու միջոցառումներ են, ինչպես նաև բացօթյա արկածներն ու գաստրոնոմիական փորձառությունները, անհավանական հրավառությունները և կյանքը փոխող խաղարկությունները. մի խոսքով՝ հրաշքների և ոգեշնչման աշխարհ է սպասվում: Եվ, իհարկե, Դուբայի շոփինգ փառատոնը խոստանում է լավագույնը մանրածախ առևտրի ոլորտում՝ շահավետ առաջարկներով, զեղչերով, տաղավարային տոնավաճառներով, որտեղ ներկայացված կլինեն տեղական արտադրանքի բացառիկ ապրանքներ, շքեղ և բազմազան մանրածախ առաջարկներ՝ բոլորի համար:
Դուբայի գնումների փառատոնի բոլոր առաջարկները ներկայացված են Visit Dubai պաշտոնական կայքում և @CelebrateDubai, @discoverDubai և @StyledbyDubai սոցիալական մեդիայի ալիքներում:
Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն: Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը: Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ: DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն: Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական գործակալները: DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:
Դուբայի փառատոնների և մարնածախ առևտրի կազմակերպությունը Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) գործակալությունն է, որը պատասխանատու է Դուբայի փառատոների և մանրածախ առևտրի ոլորտի զարգացման համար և աջակցում է աջակցելով Դուբայի՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային կենտրոնի կայուն դիրքի ամրապնդմանը, որն ամբողջ տարվա ընթացքում առաջարկում է ընտանեկան ժամանցի ծառայություններ, գնումների հնարավորություններ և միջոցառումների բազմազանություն: