Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ՀայՓոստը ստացել է հատուկ մրցանակ Փոստ Եվրոպայի կողմից
19/10/2023 15:12
Կիսվել

ՀայՓոստը ստացել է հատուկ մրցանակ Փոստ Եվրոպայի կողմից

Փոստ Եվրոպայի 2023 թվականի ընդհանուր ժողովի ընթացքում, որն անցկացվում էր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում և նվիրված էր Փոստ Եվրոպայի 30 ամյակին, ՀայՓոստը ստացել է «Ծագող աստղ» բարձրագույն մրցանակ: Մրցանակը ՀայՓոստին շնորհվել է փոստային ինովացիոն լուծումների, ինչպես նաև հաճախորդամետ քաղաքականության համար: 

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանին և Միջազգային փոստային ծառայությունների ղեկավար Յուրի Հայրապետյանին մրցանակը հանձնել է Փոստ Եվրոպայի գլխավոր տնօրեն Բոտոնֆ Սզեբենին, հավելելով, որ ՀայՓոստը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել  ինչպես ծառայությունների հասանելության, այնպես էլ էլեկտրոնային տվյալների փոխանցման ոլորտում: 

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանն իր խոսքում նշեց,- «ՀայՓոստ ընկերությունը մշտապես հետևողական է լինելու Հայաստանի փոստի զարգացման գործում: Շատ կարևոր և պարտավորեցնող մրցանակ ենք ստացել, պետք է զարգացնել եղածը, ստեղծել նոր ծառայություններ: Անհրաժեշտ է նաև արդիականացնել ենթակառուցվածքը, որպիսզի համապատասխանենք եվրոպական բոլոր ստանդարտներին: Մենք պետք է մատուցենք էլ ավելի որակյալ ծառայություններ մեր հաճախորդներին»: 

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58