Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին Yandex-ը հասանելի կդարձնի data science-ի առաջադեմ ծրագրերը
10/11/2023 16:56
Կիսվել

Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին Yandex-ը հասանելի կդարձնի data science-ի առաջադեմ ծրագրերը

Yandex-ը՝  հայաստանյան բուհերի ՏՏ մասնագիտացմամբ ուսանողների համար, Python-ի մեքենայական ուսուցման և տվյալների վերլուծության գործնական դասընթացներ է մշակել: Փորձնական նախագիծը մեկնարկում է Հայ-ռուսական համալսարանում: Դասընթացները նախատեսված են պրակտիկ ինժեներներին նախապատրաստելու համար, իսկ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների ուսանողներին հասանելի են  արդեն աշնանային կիսամյակից:

Ցածր կուրսերի ուսանողները Python-ի դասընթացը կանցնեն Yandex-ի օնլայն ձեռնարկով, ինչպես նաև, Yandex-ի փորձագետի՝ օպերացիոն համակարգերի և տվյալների բազաների վերաբերյալ հեղինակային նյութերով:

Դասախոսներն ուսանողներին առաջադրանքներ և ստուգողական աշխատանքներ կտան, կհետևեն ուսուցման կառավարման համակարգում առաջընթացին: Բարձր կուրսերի ուսանողները մուտք կունենան Python-ի՝ Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցի (ՏՎԴ) և մեքենայական ուսուցման ծրագրերին:

«Yandex-ը գլոբալ տեխնոլոգիական ընկերություն է, որն աջակցում է գիտական ու կրթական նախագծերին այն երկրներում, որտեղ ակտիվորեն զարգացնում է իր բիզնեսը։  Մենք ձգտում ենք  կիսվել մեր փորձառությամբ և փորձագիտությամբ, որպեսզի որակյալ կրթությունն առավել հասանելի դառնա։
Հայաստանն ավանդաբար ուժեղ մաթեմատիկական դպրոց է ձևավորել։ Այժմ Yandex-ի և ՏՎԴ-ի փորձագետները,  համագործակցելով Հայ-ռուսական համալսարանի հետ , կարող են համաշխարհային մակարդակի մասնագետներ նախապարտաստել, որոնք պահանջարկ կունենան աշխատանքի համաշխարհային շուկայում և կկարողանան նորարարությունների հեղինակներ դառնալ», -մեկնաբանում է Yandex-ի կրթության գծով տնօրեն՝ Դարյա Կոզլովան:

«Մենք մտադիր ենք փոխշահավետ համագործակցություն զարգացնել Yandex-ի հետ։  Ընկերության կրթական նախագծերը կհամալրեն բուհական ծրագիրը և թույլ կտան համալսարանի բազայի վրա ՏՏ մասնագետների նախապատրաստումն առավել մասշտաբային դարձնել։ Ինչպես նաև, մեր ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ Yandex-ի գործող առաջատար մասնագետների հետ», -նշել է Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն՝ Արման Դարբինյանը։

Նրա խոսքով՝ Yandex ընկերության հետ համատեղ ծրագրերը նպաստում են կրթության որակի բարձրացմանը։

Yandex-ն ավելի քան 15 տարի իրականացնում է ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին, անկախ փորձից ու տարիքից, որակյալ ՏՏ կրթություն ստանալ տարբեր ոլորտներում։ Yandex-ի առաջին նախագիծը Հայաստանում՝ Գյումրիի և Վանաձորի ծրագրավորման դպրոցները, սկսել է աշխատանքը 2017 թվականին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» (ՁԻՀ) հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում, ավագ դպրոցի աշակերտները սովորում են Python ծրագրավորման լեզուն, օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման (OOP) և տվյալների վերլուծության հիմունքները: 2023 թ. միջանկյալ տվյալներով՝ Հայաստանում ծրագրավորման դպրոցն ավարտել է ավելի քան 350 աշակերտ։ Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցն անվճար կրթական ծրագիր է նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ data science-ի առաջատար մասնագետ կամ մեծածավալ տվյալների պահպանման և մշակման համակարգերի ճարտարապետ: Դպրոցում դասավանդում են 4 ուղղությամբ՝ data science, մեքենայական ուսուցման զարգացում, մեծածավալ տվյալների ենթակառուցվածքներ ու տվյալների վերլուծություն, ինչպես նաև, արհեստական բանականություն կիրառական գիտություններում:  ՏՎԴ ուսանողներն ու շրջանավարտները հիմնարար գիտական մշակումներ են իրականացնում տվյալների վերլուծության ոլորտում: Նախագիծը գործում է 2007 թվականից։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41