Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
«Մետրում ինվեստն» ու PROFAL-ը կնքել են փոխըմբռնման հուշագիր
15/11/2023 13:47
Կիսվել

«Մետրում ինվեստն» ու PROFAL-ը կնքել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի շինարարության ոլորտում կառուցապատման նորարար ու ինքնատիպ լուծումներով մեծ համբավ ձեռքբերած «Մետրում ինվեստ» ընկերության գործադիր տնօրեն Արման Մելքոնյանը և ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ծաղկաձորի կենտրոնում, 360 աստիճան հրաշալի տեսարաններով ապարտ-հոթելային համալիրի շինհրապարակում:

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել «Ծաղկաձոր պարկ» համալիրի ճարտարապետ, «Տարբերակ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Արմեն Հակոբյանը և «Մետրում ինվեստ»-ի գովազդային դեմք՝ երգիչ, հումորիստ, շոումեն և դերասան Արամ MP3-ը, հյուրեր:

«Մենք երկար քննարկումներ ենք ունեցել շինարարական բոլոր նախագծերի շուրջ, փորձել ենք հասնել որակական առավելագույն բարձր չափանիշների: Մեր կառույցներն, իրապես, առանձնանում են իրենց ճարտարապետական լուծումներով, արտաքին տեսքով ու պանորամային տեսարաններով: «Ծաղկաձոր պարկ»-ի դեպքում որոշեցինք ավելի առաջ գնալ և նախագծում ներդրեցինք որակյալ ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ վիտրաժային պատուհանների ձևաչափեր՝ առավելագույնս խուսափելով արտաքին երեսպատման աշխատանքներից: Այդ հարցում մեզ օգնեց PROFAL-ը՝ առաջարկելով իր տեխնոլոգիական աննախադեպ լուծումները»,-նշել է «Մետրում Ինվեստ»-ի տնօրեն Արման Մելքոնյանը:

Հուշագրով պայմանավորվածություն է ձեռքբերվել Ծաղկաձորում կառուցվող պրեմիում դասի բնակելի և հյուրանոցային համալիրում կիրառել PROFAL-ի՝ տարիների ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքները, որպեսզի «Ծաղկաձոր պարկ»-ը ունենա ավելի ներկայանալի տեսք և ապահովի հարմարվետ հանգիստ մեր բնակիչների ու հյուրերի համար:

«Մետրում ինվեստն» ու PROFAL-ը կնքել են փոխըմբռնման հուշագիր

Հատկապես կարևոր են վիտրաժային պատուհանների ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման բարձր որակական առանձնահատկությունները: Տեղադրվելու է էներգախնայող ու թրծված ապակեփաթեթ, որի մեջ լցված է արգոն գազ: Այն ավելի էներգախնայող, արևապաշտպան և ցրտադիմացկուն է դարձնում կառույցը: Համալիրի շենքերի ճակատների երեսպատման նորարարական մոտեցման արդյունքում տեղադրվելու է ալյումինե ուղղանկյուն հատվածի 200*300 մմ  խողովակներով ցանց, որը հարստացնելու է շենքի ճարտարապետական տեսքը։

Հաջորդ կարևորագույն առավելությունը շինարարական գործընթացում ժամկետների հստակ պահպանումն է: Մեծ ջանք ու եռանդ է ներդրվում, որպեսզի հնարավոր լինի պահպանել գնորդների հետ պայմանագրային պարտավորությունները: «Մետրում ինվեստ»-ի տեսլականի այս մասը դառնում է իրականություն՝ ի շահ գեղեցիկ ու շքեղ ապարտ- հոթելներ նախընտրողների համար:

«Ուրախ ենք մեր մասնակցությունն ունենալ մայրաքաղաք Երևանից դուրս մասշտաբային նախագծերի իրականացմանը, որում ոչ միայն մեր բազմամյա փորձն ու գիտելիքն ենք ներդնում, այլև եվրոպական բարձրակարգ հումքից պատրաստված որակյալ արտադրանքը։ «Ծաղկաձոր պարկ»-ի նախագիծը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ Հայաստանում շենքերի ավանդական երեսպատման փոխարեն նոր լուծում ենք կիրառելու, որը հնարավոր է դարձել մեր ինժեներական թիմի և գործընկեր օտարերկրյա մատակարարների հետ անմիջական աշխատանքի շնորհիվ»,-հուշագրի ստորագրումից հետո հայտնել է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը:

Միջոցառման մասնակիցները երկու ընկերությունների ղեկավարների հետ շրջել են 11, 9, 7 և 5 հարկանի մասնաշենքերում և ծանոթացել «Ծաղկաձոր պարկ»-ի հնարավորություններին:

«Մետրում ինվեստն» ու PROFAL-ը կնքել են փոխըմբռնման հուշագիր

«Ծաղկաձոր պարկը» 10,000 քմ կառուցված շինարարական համալիր է, որի 7,000 քմ-ն միայն կանաչապատ տարածք է: Շինարարությունը արդեն հասել է 40%-ի և իրականացվել է բնակարանների ու կոմերցիոն տարածքների 35%-ի վաճառքը: Շինարարության ավարտը նախատեսված է արդեն հաջորդ տարվա ամռանը:

Համալիրը ընդգրկում է պրեմիում դասի ապարտ-հոթելների համար նախատեսված բոլոր հարմարությունները՝ մասնավորապես դահուկների պահպանման համար առանձնացված տարածքներ, էլեկտրամոբիլների լիցքավորման կայան, cоworking տարածք, կոնֆերանս դահլիճներ, սրճարաններ (այդ թվում, սրճարան՝ տանիքում), ռեստորաններ, սպա կենտրոն, լողավազան, ընդարձակ մարզասրահ, մանկական սենյակներ, սենյակների մաքրման մասնագիտացված ծառայություն, լվացքատուն, ջերմամեկուսացում, ձայնամեկուսացում, եվրոպական արտադրության վերելակներ, բարձր դասի կահույք և տեխնիկա, անվտանգության կետ:

«Մետրում Ինվեստ» ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Արդեն նախաձեռնել և կառուցում է 6 պրեմիում դասի խոշորամասշտաբ կառուցապաման նախագիծ այդ թվում՝ Rubinyants Complex, Toon 27, Emin 6, Antara Inn, Renet, Tsakhkadzor Park և այլն: Ընկերության կապիտալը հիմնված է մարդկային ռեսուրսների և կիրառվող ներդրումների վրա: Կառուցապատման նախագծերն իրականացվում են անհատ և կորպորատիվ ներդրողների ռեսուրսներով, իսկ հիմնական աշխատանքները՝ պատվիրակվում ոլորտի լավագույն ընկերություններին: Ճարտարապետական նախագծումից մինչև բուն շինարարական աշխատանքներնն իրականացվում են ոլորտում տասնյակ տարիների փորձ ունեցող կազմակերպությունների կողմից:

PROFAL ընկերությունը, երկու տասնամյակից ավելի գործունեություն ծավալելով հայկական շուկայում, իրականացրել է ավելի քան 30,000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով ավելի քան 10,000 տեղական և միջազգային գործընկերների հետ: Ընկերության արտադրանքն արտահանվում է ավելի քան յոթ երկրի շուկա՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան և այլն։ Ընկերությունը հանդես է գալիս շարունակական ընդլայնման նախաձեռնություններով, որոնք ուղղված են ընկերության արտադրոողականության ու հզորությունների ավելացմանը: PROFAL-ի աշխատակիցների թիվը գերազանցում է 400-ը, որը տարեկան աճ է գրանցում։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85