Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
Օնլա՞յն, թե՞ օֆլայն․ Buissup Conference 2023-ի բանախոսները վերլուծում են աշխատանքի կազմակերպման մոդելները 
16/11/2023 18:10
Կիսվել

Օնլա՞յն, թե՞ օֆլայն․ Buissup Conference 2023-ի բանախոսները վերլուծում են աշխատանքի կազմակերպման մոդելները 

Բիզնես սկսելուց առաջ ցանկալի է լսել այդ գործում արդեն իսկ հաջողություններ, երբեմն էլ` անհաջողություններ գրանցած մարդկանց։ Նրանց կուտակած փորձն ուղղակի անգնահատելի է և կարող է բազմաթիվ սխալներից «ապահովագրել»։ Բիզնեսով հետաքրքրվող երիտասարդներին նման հնարավորություն ընձեռեց թվով արդեն երրորդ Buissup Conference-ը, որն այս տարի անցկացվեց «Բացահայտելով բիզնես թրենդերը» խորագրի ներքո։

Կոնֆերանսի տասնյակից ավելի խոսնակները ելույթների ու պանելային քննարկումների միջոցով անդրադարձան այսօրվա ամենաարդիական թեմաներին, օրինակ՝ առցանց բիզնեսն ընդդեմ օֆլայնի, ի՞նչպես դիմակայել մեծ մրցակցությանը, հեռավա՞ր, թե՞ գրասենյակից աշխատանք։

Վերջին թեմայի շուրջ քննարկման բանախոսներից Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցի կարծիքով՝ աշխատանքի կազմակերպման մոդելը որոշելիս պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ՝ այդ թվում՝ ազգային առանձնահատկությունները։ Նա ընդգծեց՝ չկա բոլոր բիզնեսների ու անհատների համար համընդհանուր գործող որևէ դեղատոմս.

«Պետք է հաշվի առնել նոր սերնդի պահանջները, հակառակ դեպքում կկորցնենք աշխատաշուկան։ Սակայն, բացի անհատական մոտեցումից, շատ կարևոր է թիմային աշխատանքը։ Իսկ թիմային աշխատանք հնարավոր է ապահովել միայն գրասենյակային պայմաններում: Երբ կա մարդկային շփում, աշխատանքն ավելի արդյունավետ է»։

Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր «հեռավա՞ր, թե՞ գրասենյակային աշխատանք» հարցն ամենաակտուալն էր համաշխարհային աշխատաշուկայում։ Դրա վերաբերյալ մարդկանց մոտեցումները, վերլուծություններն ու նույնիսկ վիճակագրությունը ռադիկալ փոխվեցին ընդամենը կես տարվա միջակայքում։

Համաշխարհային մեկուսացման առաջին ամիսներին բարձրացավ հատկապես տեխնոլոգիական ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը։ Դրան գումարած՝ ընկերություններն ազատվեցին գրասենյակային ծախսերից, ու բոլորը մտածում էին ամբողջությամբ հեռավար աշխատանքի անցնելու մասին։ Սակայն, երբ մեկուսացման պիկն անցավ, աշխատանքի արդյունավետությունն էլ սկսեց անկում ապրել՝ իր հետ բերելով խնդիրներ, որոնց մասին ենթադրել անգամ չէին կարող։

«Օրինակ, մենք խնդիր էինք ունենում նոր աշխատակիցներ ներգրավելիս, քանի որ չէինք կարող ասել՝ եկեք, նստեք դատարկ գրասենյակում։ Նրանց անհրաժեշտ է աշխատել ավելի փորձառուների հետ, որպեսզի սովորեն, աճեն, իսկ հեռավար սովորեցնելն ընկերության վրա թանկ էր նստում. բոլոր պրոցեսներն անգամներով դանդաղում էին»,֊ նշեց Renderforest ընկերության հինադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը։

Պանելային քննարկման ժամանակ Volo ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանն էլ հավելեց, որ իրենք անցել են բոլոր փուլերն ու վերջում եկել այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ գրասենյակային աշխատանքին, քանի որ բացի ծախսերից ու աշխատանքի արդյունավետությունից, որն, ի դեպ, անկում է ապրում, շատ կարևոր է աշխատանքային մշակույթը։

T Asset Management ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Աբովյանն էլ նշեց, որ իրենք ավելի ավանդական աշխատելաոճ են որդեգրել, ու իրենց մոտ գրեթե բոլորն աշխատում են գրասենյակից. «Դա մի քանի անգամ ապացուցել է իր արդյունավետությունը, քանի որ մեզ մոտ պրոցեսները չափազանց դինամիկ են, ու անհրաժեշտ է լինում շատ արագ որոշումներ կայացնել։ Հեռավար աշխատանքի դեպքում այդ որոշումների նույն արագությամբ ու դինամիկ կայացումն անհնար է»։

Եզրափակելով քննարկումը՝ բանախոսներն ընդգծեցին, որ առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել բիզնեսի առաձնահատկությունները։ Ի վերջո հենց դա է որոշում, թե ինչ ուղղությամբ ու ինչ մոդելով է պետք կազմակերպել աշխատանքը։

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35