Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 82.96-1.18 WTI - 77.99-1.59
COMEX:  GOLD - 2310.10-0.05 SILVER - 26.79-0.37
COMEX:  PLATINUM - 966.20-0.14
LME:  ALUMINIUM - 2528.00-1.92 COPPER - 9765.50-1.31
LME:  NICKEL - 18648.00-1.22 TIN - 30970.00+1.20
LME:  LEAD - 2180.00+0.00 ZINC - 2886.00+0.17
FOREX:  USD/JPY - 152.98-0.02 EUR/GBP - 1.0758+0.22
FOREX:  EUR/USD - 1.0758+0.22 GBP/USD - 1.2544-0.04
STOCKS RUS:  RTSI - 1184.68+0.57
STOCKS US: DOW JONES - 38675.68+1.18 NASDAQ - 16156.33+1.99
STOCKS US: S&P 500 - 5127.79+1.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18475.92+1.48 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8213.49+0.51 CAC40 - 7957.57+0.54
STOCKS EUR:  DAX - 18001.60+0.59
03/05/2024  CBA:  USD - 387.32-0.31 GBP - 486.40+1.36
03/05/2024  CBA:  EURO - 416.10+1.18
03/05/2024  CBA:  GOLD - 28502.19-191.06 SILVER - 326.69-3.32
Սեմ Ալթմանը վերադառնում է OpenAI
22/11/2023 16:45
Կիսվել

Սեմ Ալթմանը վերադառնում է OpenAI

OpenAI-ի համահիմնադիր Սեմ Ալթմանը, որին տնօրենների խորհուրդն օրերս ազատել էր աշխատանքից, վերադառնում է որպես ընկերության ղեկավար: Ընկերությունը հայտնել է, որ ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի՝ տնօրենների խորհրդի նոր անդամներ կնշանակվեն։

«Մենք սկզբունքորեն համաձայնության ենք հասել Սեմ Ալթմանի հետ, որպեսզի նա վերադառնա OpenAI` որպես գործադիր տնօրեն», – գրել է ընկերությունը X-ում։

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին աշխատանքից ազատել էին նոյեմբերի 17-ին, որից հետո ընկերության աշխատակիցների մեծ մասը սպառնացել էր հեռանալ, եթե նրան չվերականգնեն իր պաշտոնում։

Ըստ ընկերության տարածած հայտարարության՝ դիտարկումները ցույց էին տվել, որ Ալթմանը միշտ չէր, որ անկեղծ էր խորհրդի հետ շփումներում, ինչը խանգարում էր իրեն կատարել իր պարտականությունները: Կառավարման մարմինը այլևս վստահ չէ, որ Ալթմանը կարող է ղեկավարել OpenAI-ը: Որից հետո Bloomberg-ը գրել էր, որ ընկերության տնօրենների խորհուրդն անտեսել է ներդրողների՝ Ալթմանին պաշտոնում վերականգնելու կոչերը և OpenAI-ի ղեկավարի պաշտոնն առաջարկել է Twitch հոսքային ծառայության նախկին գործադիր տնօրեն Էմմետ Շիրին։

Այժմ, սակայն, Սեմ Ալթմանին վերադարձնում են OpenAI-ի ղեկավարի պաշտոնին: Ալթմանը համահիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին: Նրա ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է ChatGPT-ն, որից ամեն շաբաթ օգտվում է գրեթե 100 մլն մարդ:

«Ես սիրում եմ OpenAI-ը, և վերջին մի քանի օրերին իմ արած բոլոր քայլերը ծառայել են այս թիմը և այս առաքելությունը միասնական պահելուն: Ես անհամբերությամբ սպասում եմ OpenAI վերադառնալուն և Microsoft-ի հետ ուժեղ համագործակցությունն առաջ մղելուն», – գրել է Սեմ Ալթմանը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Սեմ Ալթմանը վերադառնում է OpenAI

03/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.32
-0.31
Եվրո (EUR)
416.10
+1.18
Ռուբլի (RUR)
4.23
+0.01
Լարի (GEL)
144.64
-0.16
28502.19
-191.06
Արծաթ
326.69
-3.32