
HTC WILDFIRE S ՍՄԱՐԹՖՈՆՆ` ԱՅԺՄ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ընկերության սպասարկման կենտրոններում առաջարկվող HTC Wildfire S սմարթֆոնն այժմ կարելի ձեռք բերել նոր` 99000 դրամ գնով (նախկին 135000 դրամի փոխարեն):
Ինչպես տեղեկացնում են ընկերությունից՝ հեռախոսը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք բերելու դեպքում կարելի է մասնակցել «Սուպեր սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս` հեռախոսի գնի 50 տոկոսի (49500 դրամի) չափով, որը կարելի է օգտագործել 6 ամսվա ընթացքում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հետևյալ ծառայություններից օգտվելու համար. կատարել զանգեր, SMS և MMS հաղորդագրություններ ուղարկել ցանցի ներսում և ցանցից դուրս, օգտվել ինտերնետից, ակտիվացնել ինտերնետ-փաթեթ, կատարել միջազգային զանգեր, սակագնային պլանի փոփոխություն, ինչպես նաև օգտվել ռոումինգից: