Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Ինչ անել տվյալների արտահոսքի դեպքում. «Կասպերսկի»-ն ընկերությունների համար քայլ առ քայլ ուղեցույց է ներկայացրել
13/02/2024 11:23
Կիսվել

Ինչ անել տվյալների արտահոսքի դեպքում. «Կասպերսկի»-ն ընկերությունների համար քայլ առ քայլ ուղեցույց է ներկայացրել

Kaspersky Digital Footprint Intelligence թիմի փորձագետներն ընկերությունների համար մշակել են մանրամասն ուղեցույց՝ դարկվեբում տվյալների արտահոսքին հետևելու և արձագանքելու գործընթացը կազմակերպելու համար:

«Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ չարագործները գաղտնի կորպորատիվ տեղեկատվություն գողանալու նոր միջոցներ են մշտապես հորինում: Սա իրական սպառնալիք է ցանկացած ոլորտի և մասշտաբի ընկերությունների համար: Kaspersky Digital Footprint Intelligence ծառայության տվյալներով՝ 2022-ին տվյալների կոտրման ենթարկված կազմակերպությունների 42%-ը նման միջադեպերի մշակման համար պատասխանատու կոնտակտային անձ չի ունեցել։ Ընկերությունների ավելի քան մեկ քառորդը (28%) կամ չի արձագանքել ծանուցմանը, կամ հայտարարել է, որ դա իրենց  անհանգստությունը չի առաջացնում: Ընկերությունների միայն 22%-ն է պատշաճ արձագանքել կիբեռմիջադեպի մասին տեղեկատվությանը, իսկ 6%-ը հայտնել է, որ արդեն տեղյակ է տեղի ունեցածի մասին:

«Կասպերսկի» ընկերության մանրամասն ուղեցույցը ընկերություններին թույլ կտա կառուցվածքավորել արտահոսքին արձագանքելու գործընթացը՝ նախանշել անհրաժեշտ քայլերը և կոնկրետ դերեր նշանակել պատասխանատուներին: Ուղեցույցը ներառում է ոչ միայն տեխնիկական մանրամասներ, օրինակ՝ ինչպես կարգավորել դարկվեբի ռեսուրսների մշտադիտարկման համակարգը՝ միջադեպերը օպերատիվ բացահայտելու համար, այլև արժեքավոր առաջարկներ այն մասին, թե ինչպես արտահոսքի դեպքում արդյունավետ հաղորդակցություն կառուցել ԶԼՄ-ների, հաճախորդների, գործընկերների, բարձրագույն ղեկավարության և ներգրավված այլ կողմերի հետ:

«Ընկերությունները հաճախ չեն հասկանում, թե ինչպես վարվել միջադեպի արդյունքում, ինչպես արձագանքել ոչ միայն արագ, այլև կոռեկտ՝ հեղինակության և ֆինանսական հնարավոր վնասը առավելագույնս նվազեցնելու համար: Մենք տեսնում ենք, որ բիզնեսի մոտ հասունացել է արտահոսքերին հստակ կառուցված արձագանքման գործընթացի անհրաժեշտությունը, և քանի որ նման միջադեպերը մոտ ժամանակներս չեն դադարի, որոշել ենք կիսվել մեր բազմամյա փորձով և գիտելիքներով մանրամասն ծավալուն ուղեցույցում: Վստահ ենք, որ այն օգտակար կլինի ընկերությունների մեծ մասի համար»,- մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի ավագ վերլուծաբան Աննա Պավլովսկայան։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01