Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հրապարակվել է Armenian Tech Maket Insights 2023թ. զեկույցը
26/02/2024 21:06
Կիսվել

Հրապարակվել է Armenian Tech Maket Insights 2023թ. զեկույցը

Armenian Code Academy-ն հրապարակել է 2023թ.-ի ՀՀ տեխնոլոգիական շուկան ներկայացնող զեկույց՝ «Armenian Tech Maket Insights»: Զեկույցում անդրադարձ է կատարվել Տեխնոլոգիական շուկային, ընկերություններին, մասնագետներին, էկոհամակարգին, գիտությանը, կրթությունը և տեխնոլոգիական համայնքին։

Այսպիսով, 3 և ավել աշխատակից ունեցող հայկական տեխնոլոգիական ընկերությունների թիվը 1,093 է։ Ընկերությունների բաշխվածությունն ըստ աշխատակիցների ներկայացված է գծապատկերում։

Հրապարակվել է Armenian Tech Maket Insights 2023թ. զեկույցը

Եթե խոսենք ոլորտների մասին, ապա 644 ընկերություն ծառայությունների մատուցող է, 62 ընկերություն ներկայացնում է էլեկտրոնային առևտրի, մարկետինգի և առցանց գովազդի ուղղությունը, 61 ընկերություն զբաղվում է արհեստական բանականությամբ, տվյալագիտությամբ և վերլուծություններով։ 58 ընկերությամբ ներկայացված է ֆինթեք և հեռահաղորդակցան ուղղությունը։ Մնացած ոլորտները ցուցանիշները առկա են գծապատկերում։

Հրապարակվել է Armenian Tech Maket Insights 2023թ. զեկույցը

Ընկերությունների 74.5%-ը տեղական են, իսկ 25.5%՝ Հայաստանում գրասենյակ ունեցող միջազգյաին ընկերություններ։ Տեխնոլոգիական ընկերությունների միայն 31%-ն է պրոդուկտ արտադրում, մնացած 69% զբաղվել է ծառայությունների մատուցմամբ։

IDram

Ինչ կայանում է մասնագետներին, ապա 2023թ.-ի դրությամբ տեխնոլոգիական ընկերություններում զբաղվածների 20%-ը ռելոկանտներն են։ 5 մասնագետից 2-ը կին է։ Կին է նաև 5 ղեկավավարից մեկը։

Հրապարակվել է Armenian Tech Maket Insights 2023թ. զեկույցը

Տեխնոլոգիական ոլորտում զբաղվածների 38%-ը ծրագրավորողներն են, 18%-ը համակարգերի և ենթակառուցվածքների մասնագետները, 12%՝ դիզայներներ, 9%՝ ղեկավարություն։ Ոլորտում զբաղվածների 64% կամ 36,000 աշխատակից մասնագիտացած է տեխնոլոգիաների ուղղությամբ, ևս 21,000 (36%) աշխատակից ներկայացնում է կառավարման, մարկետինգի, վաճառքների և գործառնությունների ուղղությունները։

Հրապարակվել է Armenian Tech Maket Insights 2023թ. զեկույցը

Կանայք առավել շատ զբաղված են մարդկային ռեսուրսների կառավարման (92%), ֆինանսական (85%), մարկետինգի (80%), դիզայնի (70%) և վաճառքների (65%) ուղղությամբ։

Տեխնոլոգիական ոլորտում զբաղվածների 94%-ը Երևանից է, 6%՝ մարզերից։ Ոլորտում զբաղվածների 78% հայ է, 21%՝ սլավոնական ազգերի ներկայացուցիչներ և 1%՝ այլ։

Տեխնոլոգիական ոլորտի աշխատավարձերի մասին տեղեկատվությունը առկա է հետևյալ գծապատկերում։

Հրապարակվել է Armenian Tech Maket Insights 2023թ. զեկույցը

Էկոհամակարգի հիմնական ներկայացուցիչներն են.

Աքսելերատորներ. EPIC, Impact Aim Venture Accelerator, Seaside Startup Summit, Neruzh, Armenia Startup Academy, SAP Startup Factory, StartDoon, BAJ Accelerator։

Վենչուրային ֆոնդեր. Granatus Ventures, SmartGateVC, FormulaVC, BigStory VC, TripleS, Ventures, HIVEVentures։

Հրեշտակների ցանցեր. STAN, BANA, AICA։

Ստարտափ համայնք. HeroHouse, Startup Grind Yerevan։

Զեկույցն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98