Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Դիլիջանի միջազգային դպրոցին շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դպրոցի համար
27/02/2024 12:10
Կիսվել

Դիլիջանի միջազգային դպրոցին շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դպրոցի համար

Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի կառավարման խորհուրդը հայտնում է, որ Նախապատրաստման դասընթացների կենտրոն, Դիլիջանին (ՆԴԿԴ) շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դասարանների համար: ՆԴԿԴ-ը տեղակայված է UWC Դիլիջանի միջազգային դպրոցի կամպուսում: Հիշեցնենք, որ UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի կրթական ծրագիրը, և այստեղ սովորում է 220 ուսանող ավելի քան 80 երկրից: ՆԴԿԴ-ը գործարկվել էր UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: UWC Դիլիջանի գոյության տաս տարիների ընթացքում կենտրոնը զարգացել է՝ վերածվելով լիարժեք դպրոցի, և այժմ ունի աշակերտներ նախակրթարանից մինչև 9-րդ դասարան: Այսպիսով, միջազգային հավատարմագրման գործընթացը դպրոցի բնականոն զարգացման տրամաբանական շարունակությունն է:

Քեմբրիջ միջազգային դպրոցների հավատարմագրումը ճանաչվում է կրթական գերատեսչությունների կողմից որպես բարձրորակ միջազգային կրթություն տրամադրելու հանձնառություն: «Քեմբրիջ դպրոցները կազմում են մեկ համաշխարհային համայնք, որ նպատակ ունի նախապատրաստել ուսանողներին հարափոփոխ աշխարհում հաջողության հասնելու համար: Հավատարմագրման առավելությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Քեմբրիջի կայքը:

Անդրադառնալով հավատարմագրման գործընթացին՝ ՆԴԿԴ-ի ղեկավար Ստեֆանի Ջոնսը նշեց. «Տարրական, միջին և ավագ դպրոցի համար Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրումը զորեղացնում է մեր անձնակազմի կարողությունը և հավաստում է բազմազգ ուսանողական կազմի համար բարձրակարգ կրթություն ապահովելու մեր հանձնառությունը»։

UWC Դիլիջանի և Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի տնօրեն Ադամ Արմանսկին ասաց. «Հավատարմագրումը մեզ համար նշանակալի ձեռքբերում է: Արտաքին գնահատում անցնելը խիստ կարևոր է 70 աշակերտ ունեցող և աճող հաստատության համար: Հաջորդ տարի մեր աշակերտների մի մասը կփոխադրվի 10-րդ դասարան: Այսպիսով կունենանք ամբողջական լրակազմ՝ նախակրթարանից մինչև UWC Դիլիջանի միջազգային բակալավրիատի ծրագրի 12-րդ դասարան»:

«Շատ ուրախ ենք, որ մեր Նախապատրաստման դասընթացների կենտրոնը, որ հիմնել էինք UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունն ապահովելու նպատակով, հասել է այս կարևոր հանգրվանին: Երբ սկսեցինք ընդլայնվել և դրսից ներգրավել աշակերտներ, հավատարմագրումն անհրաժեշտություն դարձավ: UWC Դիլիջանը կարևորում է արտաքին չափանիշներին համապատասխանությունը. սա կրթության գերազանցության կենտրոն դառնալու և պահպանելու պայմանն է»,- նշեց UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ, Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

UWC Դիլիջանի Նախապատրաստման դասընթացների կենտրոնը (ՆԴԿԴ) տարրական, միջին և ավագ դպրոց է` մանկապարտեզից մինչև 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընթացիկ տարում դպրոցն ունի մանկապարտեզից մինչև 9-րդ դասարան, հաջորդ ակադեմիական տարում կունենա նաև 10-րդ դասարան: Ներկայում դպրոցն ունի 70 աշակերտ և 16 աշխատող 9 երկրից:

UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց-պանսիոնն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Դպրոցն ունի 220 ուսանող աշխարհի 80 երկրից և 80 աշխատող 15 երկրից։ UWC Դիլիջանը UWC շարժման մաս է, որի կազմում ներառված են 18 միջազգային դպրոց և քոլեջ և ազգային կոմիտեներ շուրջ 160 երկրում:  UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի (International Baccalaureate, IB) ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երեխաների համար: UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 70% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41