Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 444.00+0.00 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 61.22-0.76 WTI - 57.53-0.81
COMEX:  GOLD - 4302.70+0.62 SILVER - 61.06-2.86
COMEX:  PLATINUM - 1764.20+2.96
LME:  ALUMINIUM - 2868.50+0.42 COPPER - 11515.00+0.24
LME:  NICKEL - 14587.00-1.00 TIN - 41337.00+3.71
LME:  LEAD - 1968.00-0.53 ZINC - 3125.00+1.13
FOREX:  USD/JPY - 155.81+0.09 EUR/GBP - 1.174+0.06
FOREX:  EUR/USD - 1.174+0.06 GBP/USD - 1.3368-0.16
STOCKS RUS:  RTSI - 1082.41-0.83
STOCKS US: DOW JONES - 48458.05-0.51 NASDAQ - 23195.17-1.69
STOCKS US: S&P 500 - 6827.41-1.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 50836.55+1.37 TOPIX - 3423.83+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 25976.79+1.75 SSEC - 3889.35+0.41
STOCKS EUR:  FTSE100 - 9649.03-0.56 CAC40 - 8068.62-0.21
STOCKS EUR:  DAX - 24186.49-0.45
12/12/2025  CBA:  USD - 381.77-0.07 GBP - 510.66-0.17
12/12/2025  CBA:  EURO - 447.7+0.68
12/12/2025  CBA:  GOLD - 51924+361 SILVER - 762.41+13.12
Դուբայ. ամառվա մեկնարկից առաջ պարտադիր այցելության վայրեր  
01/04/2024 11:37
Կիսվել

Դուբայ. ամառվա մեկնարկից առաջ պարտադիր այցելության վայրեր  

Դուբայի տեսարժան վայրերից շատերը բաց են ամբողջ տարվա ընթացքում, սակայն որոշները դադարեցնում են իրենց գործունեությունը ամառվա ընթացքում՝ վերաբացվելով սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Հետևաբար, խորհուրդ ենք տալիս դրանք ներառել ձեր երթուղու մեջ, եթե պլանավորում եք ուղևորություն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Dubai Safari Park (Դուբայ Սաֆարի պարկ)

Dubai Safari Park-ում ապրում է կենդանիների ավելի քան 3000 տեսակ, այդ թվում՝ վագրեր, կապիկներ, մալայական արջեր, առյուծներ, փղեր, ընձուղտներ, ուղտեր և շատ ուրիշներ: Նախքան պլանավորված ժամկետներում այգու փակվելը, որը նախատեսված է մայիսի վերջին, այցելուները կարող են հետևել այգու բնակիչներին անվտանգ հետիոտնային կամուրջներից և դիտահարթակների: Safari Park-ն առաջարկում է ամենօրյա հետաքրքիր կերակրման շոուներ, որոնցից մեկը ընձուղտներին կերակրելն է հենց ձեր ձեռքից՝ այցը վերածելով իսկական արկածի, տպավորիչ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար:

Dubai Miracle Garden

Dubai Miracle Garden-ը ժամանակակից լանդշաֆտային արվեստի գլուխգործոց է, որը տարածվում է 7 հեկտար տարածքի վրա և զարդարված է 150 միլիոն բույսերի ծաղկային հորինվածքներով: Այցելուները կարող են քայլել սրտաձև կամարներով՝ հիանալով վիթխարի ծաղկային կոմպոզիցիաներով, ինչպիսին է երկհարկանի Emirates A380 ինքնաթիռը, որը 2016 թվականին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես այգու ամենամեծ ինստալյացիա: Miracle Garden-ը նաև առաջարկում է այցելություն Smurfs գյուղ, զբոսանք ծաղկային թունելների միջով, լուսային շոուներ և շատ ավելին: Դուբայի ծաղկային թագավորությունը ժամանակավորապես փակվում է ապրիլի 30-ին և իր դռները կվերաբացի աշնան սկզբին։

Dubai Garden Glow

Dubai Garden Glow-ն զարմանալի այգի է, որը տպավորում է իր մասշտաբով և լույսերի պայծառությամբ: Նրա տարածքը բաժանված է մի քանի գոտիների, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է որոշակի թեմայի։ Օրինակ՝ ստորջրյա աշխարհի գոտում դուք կարող եք տեսնել հսկայական փայլուն մեդուզաներ, իսկ Դինոզավրերի այգում Յուրայի դարաշրջանի դինոզավրերի ցուցադրություն: Այստեղի բոլոր ինստալյացիաները պատրաստված են վերամշակված նյութերից, իսկ լուսավորության համար օգտագործվում են էներգախնայող լուսադիոդներ՝ դարձնելով այն նաև էկոլոգիապես մաքուր:

Hatta

Hatta-ն հիանալի վայր է բնության գրկում ակտիվ հանգստի համար։ Այն գտնվում է Դուբայից մեկուկես ժամ մեքենայով վարելու հեռավորության վրա և կատարյալ է հանգստյան օրերի կարճատև ուղևորությունների կամ ցերեկային էքսկուրսիաների համար: Hatta-ն զբոսաշրջիկներին գրավում է բացօթյա տարբեր զբաղմունքներով՝ արշավներից և հեծանվային շրջագայություններից մինչև կայակինգ, զիփլայնինգ և նետաձգություն: Սեզոնն ավարտվում է մայիսին, ուստի ապրիլը կատարյալ ժամանակ է այցելելու համար մինչև ամռան գալը և հիանալի ժամանակաշրջան նրանց համար, ովքեր ցանկանում են միայնակ ժամանակ անցկացնել բնության մեջ՝ այս լեռնային հանգստավայրի հանգիստ մթնոլորտում:

Ի՞նչ ուսումնասիրել Hattaում

Ակտիվ հանգստի սիրահարների համար Hatta Wadi Hub-ը առաջարկում է զվարճանքի տարբեր տեսակներ լեռնային ցնցող լանդշաֆտների ֆոնի վրա, ինչպիսիք են նետաձգությունը, հեծանվավազքը և կայակինգը: Բացի այդ, Hatta-ում կարող եք թռչել պարապլաներ, լեռնային հեծանիվ վարել տարբեր դժվարության ուղիներով կամ զբաղվել ձիավարությամբ։ Արշավի սիրահարները կարող են բարձրանալ հայտնի Hatta նշանի մոտ, որը վերջերս ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «Աշխարհի ամենաբարձր նշան», կամ քայլել հոյակապ Հաջարի լեռներով:

Ընտանեկան խնջույքի համար Wadi Hatta զբոսայգին իր հետիոտնային երթուղիներով և գեղատեսիլ տեսարաններով կատարյալ է: Բացի այդ, Hatta-ում կարող եք այցելել Honeybee Garden and Discovery Center, ինչպես նաև Bee Museum՝ իմանալու հետաքրքիր փաստեր այս մեղուների մասին, փորձել կամ գնել թարմ մեղր:

Նրանք, ովքեր գնահատում են մշակութային ժամանցը, պետք է այցելեն Hatta ժառանգության գյուղ: Այստեղ դուք կարող եք ծանոթանալ ԱՄԷ-ի ավանդական կենսակերպին, ուսումնասիրել տարածաշրջանի պատմությունն ու ճարտարապետությունը, զբոսնել Ալ-Շարիա արմավենու ֆերմայում կամ թռչնադիտում կատարել լճակում:

Բացի այդ, Դուբայը զբոսաշրջային վայր է, որը հայտնի է իր գեղեցիկ լողափերով։ Չնայած ծովում հնարավոր է լողալ ողջ տարին, սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածը համարվում է ամենահարմարավետը ծովափնյա հանգստի համար։

Jumeirah Beach-ը քաղաքի ամենահայտնի լողափերից մեկն է, որը հայտնի է Պարսից ծոցի իր հիասքանչ համայնապատկերով՝գրավելով այցելուներին իր աշխույժ զբոսավայրով՝ լի է ռեստորաններով և սրճարաններով: Բացի այդ, դուք կարող եք գիշերը լողալ այստեղ: Kite Beach-ը առավել հայտնի է օդապարիկային սերֆինգի սիրահարների և ջրային սպորտի համար: La Mer-ը Դուբայի ամենասիրելի լողափերից մեկն է՝ շնորհիվ իր հանգիստ մթնոլորտի, սպիտակ լողափերի, փիրուզագույն ջրի և ցանկացած ճաշակի համապատասխան բազմաթիվ ռեստորանների: Al Sufouh Beach, որը նաև հայտնի է որպես Black Palace Beach, առաջարկում է ավելիպասիվ հանգիստ: Հիասքանչ ավազոտ ափը, Բուրջ Ալ Արաբի գեղատեսիլ տեսարանները և հանդարտ մթնոլորտն այն դարձնում են իդեալական վայր ոչ միայն լողալու, այլև մայրամուտին ռոմանտիկ պիկնիկի համար:

 Դուբայի փառատոնների և մարնածախ առևտրի կազմակերպությունը Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) գործակալությունն է, որը պատասխանատու է Դուբայի փառատոների և մանրածախ առևտրի ոլորտի զարգացման համար և աջակցում է աջակցելով Դուբայի՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային կենտրոնի կայուն դիրքի ամրապնդմանը, որն ամբողջ տարվա ընթացքում առաջարկում է ընտանեկան ժամանցի ծառայություններ, գնումների հնարավորություններ և միջոցառումների բազմազանություն:

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն:  Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը:  Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ: DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն:  Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական ​​գործակալները:  DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:

12/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.77
-0.07
Եվրո (EUR)
447.7
+0.68
Ռուբլի (RUR)
4.7817
-0.0401
Լարի (GEL)
141.54
-0.02
51924
+361
Արծաթ
762.41
+13.12