![ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ «ՎԱՆԱՁՈՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ](https://b24.am/pub/uploads/2013/01/b24_ameriabank2_258315483.jpg)
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ «ՎԱՆԱՁՈՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
2012թ. դեկտեմբերի 31-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ նա գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Ամերիաբանկի պաշտոնական հայտարարության համաձայն՝ սույն միջադեպը որևէ կերպ չէր կարող անդրադառնալ Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի աշխատանքի վրա, քանզի միջադեպը տեղի է ունեցել մասնաճյուղի տարածքից դուրս: Ներկայումս մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը: