Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
22/04/2024 14:41
Կիսվել

«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները

Ապրիլի 12-ին կայացել է  «Ֆասթ Շիֆթ» ընկերության տարեկան հաշվետվությունը: 2018 թվականին հիմնադրված «Ֆասթ Շիֆթ» ընկերության գլխավոր առաքելությունը՝ մատուցել պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ, շարունակվում է:  Կազմակերպությունը, առաջնային գնահատելով հաճախորդների ժամանակը և ֆինանսական անվտանգությունը,  հնարավորություն է տալիս նվազեցնել ֆինանսական գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը:

«Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է:  Մենք ունենք ամբիցիոզ պլաններ: Առաջին տարիներին ունենք բիզնեսի զարգացման մեծ նպատակներ, և կուզենայի շեշտել հետևյալը՝բիզնեսի աշխարհագրության ընդլայնում դեպի արտերկիր, «Ֆասթ Թիքեթ»-ի լրիվ նոր ձևաչափի և որակի գործարկում: Վստահ եմ, որ 2024 թվականի արդյունքները գերազանցելու են բոլորիս սպասումները», – ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ ներկայացնելով ընկերության  2023 թվականի ձեռքբերումները։

«Ֆասթ Շիֆթ»-ի տնօրեն Իրինա Գասպարյանը խոսել է ընկերության 2024 թվականի նպատակների, ռազմավարության և զարգացումների մասին: Ըստ նրա՝ «Ֆասթ Շիֆթ»-ի ռազմավարական ծրագիրն այս տարի միտված է Ընկերության զարգացմանը՝ թվային փոխակերպման թիրախավորմամբ․ «2024 թվականին մենք թիրախավորում ենք թվային փոխակերպման ուղղությունը և նորանոր ծառայություններ ենք ներկայացնելու դրամապանակում: Այն է՝ առցանց վարկավորումը 24/7 ռեժիմում, տարատեսակ դրամական փոխանցումներ արտերկիր և արտերկրից դեպի Հայաստան, ինչպես նաև ծառայությունների սպեկտրի մեծացում՝վարկային ծառայություններ, պետական հատվածի ընդլայնում, համագործակցություն տարատեսակ արտաքին գործընկերների հետ»:

«Ֆասթ Շիֆթ» ընկերության թիմն այս տարի շարունակելու է սպասարկման որակի բարձրացումը։ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն վստահ քայլերով ընթանում է դեպի զարգացման տեսլականի իրագործում, այն է՝ շուկայում դիրքավորվել որպես բազմատեսակ ծառայությունների վճարային ագրեգատոր՝ մեկ միասնական ագրեգացիոն API-ով։

Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության կողմից աճող հետաքրքրությունը՝ առցանց առևտուր, անհպում վճարում և այլն, «Ֆասթ Շիֆթ» բջջային հավելվածի համակցումն ու 24/7 հասանելիությունը հնարավորություն են տալիս հաճախորդին նվազեցնել գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41