Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Դուբայը պահպանում է զբոսաշրջության աճի տեմպերը՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ընդունելով 5.18 միլիոն միջազգային զբոսաշրջիկ
13/05/2024 11:56
Կիսվել

Դուբայը պահպանում է զբոսաշրջության աճի տեմպերը՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ընդունելով 5.18 միլիոն միջազգային զբոսաշրջիկ

Համաձայն 31-րդ Արաբական զբոսաշրջային շուկայի  (ATM) ընթացքում Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) հրապարակած տվյալների՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Դուբայն ընդունել է 5,18 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, ինչը 11%-ով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (4,67 միլիոն զբոսաշրջիկ)։

2023 թ. կարևոր տարվանից հետո, երբ Դուբայը ընդունեց ռեկորդային 17,15 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, քաղաքի զբոսաշրջության արդյունաբերությունը նոր թափ հավաքեց տարվա առաջին եռամսյակում՝ առաջնորդվելով ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի տեսլականով: Այս աճը համընկնում է նաև Դուբայի տնտեսական օրակարգի՝ D33-ի հավակնոտ նպատակների հետ՝ ավելի ամրապնդելու Դուբայի դիրքը՝ որպես բիզնեսի և ժամանցի առաջատար համաշխարհային քաղաք:

«Անցյալ տարի էմիրությունը ռեկորդային թվով այցելուներ է ընդունել՝ միջազգային զբոսաշրջիկների թիվը հասել է 17,15 միլիոնի: Սա կնպաստի, որ զբոսաշրջության ոլորտը շարունակի իր աճը՝ Շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի տեսլականին և Դուբայի տնտեսական օրակարգի (D33) նպատակներին համընթաց, այն է՝ ամրապնդել Դուբայի դիրքը՝ որպես առաջատար համաշխարհային քաղաք բիզնեսի և ժամանցի ոլորտներում»,- նշեց Դուբայի թագաժառանգ և Դուբայի գործադիր խորհրդի նախագահ, շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը՝ գնահատելով ձեռքբերումը։

Դուբայի բացառիկ ցուցանիշը ամրապնդեց դեստինացիայի համաշխարհային ճանաչումը՝ սկսած 2024 թվականից՝ աննախադեպ երրորդ տարին անընդմեջ Tripadvisor Travelers’ Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվելով թիվ 1 համաշխարհային ուղղությունը՝ լինելով առաջին քաղաքը, որն արժանացել է այս բացառիկ մրցանակին:

Զբոսաշրջային արդյունաբերության հիմնական իրադարձությունները

1-ին եռամսյակում միջազգային զբոսաշրջիկների թվի աճը զբոսաշրջության ոլորտի կարևոր սյուներից էր, որը քաղաքային ռազմավարությունների արդյունքն է՝ ուղղված կայունությանը, մատչելիությանը, ձեռներեցությանը և նորարարությանը, ի թիվս տարբեր այլ հիմնական գործոնների, որոնք նպաստել են այցելությունների աճին: Քաղաքը հյուրընկալեց մի քանի խոշոր

արդյունաբերական իրադարձություններ, ինչպիսիք են Arab Health-ը, Gulfood-ը և Dubai International Boat Show-ն, նոր հյուրանոցների բացումը ներառում էր The Lana-ն՝ Dorchester Collection-ի առաջին սեփականությունը Մերձավոր Արևելքում, SIRO One Za’abeel, Դուբայի առաջին ֆիթնես հյուրանոցը, Marriott Marquis Dubai-ը և Hilton Dubai Creek Hotel & Residences-ը: Բոլոր բյուջեներին և

նախասիրություններին համապատասխան՝ Դուբայի բազմազան առաջարկները մշտապես զարգանում են՝ աջակցելով համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքին, բացառիկ ծառայություններին բոլոր շփման կետերում և կառավարության և մասնավոր հատվածների շարունակական համագործակցությանը:

Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիայի (DCTCM) գործադիր տնօրեն Իսսամ Քազիմը նշել է, որ D33 օրակարգի նպատակների իրագործման համար Դուբայը հավատարիմ է էմիրության ստանդարտների հետագա բարձրացմանը և զբոսաշրջության առաջարկի ընդլայնմանը` նորարարական և տարբերվող համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքներով, փորձառություններով և տեսարժան վայրերով:

«Մենք կշարունակենք ուժեղ գլոբալ և նեղ-շուկայական արշավներ վարել՝ համագործակցելով մեր հիմնական ներքին և միջազգային շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ, և կիրառելով դիվերսիֆիկացված մարքեթինգային մոտեցում՝ Դուբայը ողջ աշխարհի լսարաններին գովազդել՝ հուզելով և ոգեշնչելով պոտենցիալ նոր և կրկնակի այցելություններ: Մեր գործընկերների հավատարմությունը այս ընդհանուր տեսլականին, ներառյալ բոլոր սպառողների շփման կետերում ծառայությունների ամենաբարձր մակարդակի մատուցման միջոցով, կարևոր է Դուբայը դարձնելու լավագույն քաղաքը այցելելու, ապրելու և աշխատելու համար: Մենք անհամբերությամբ սպասում ենք ոլորտի հաջողություններին ողջ ընթացքում՝ ամռանը և տարվա մնացած մասը», – հավելեց նա։

Հիմնական նպաստող շուկաները

Դուբայի դիվերսիֆիկացված մոտեցումը, որը հիմնված է ավելի քան 80 շուկաներում պատվիրված ռազմավարությունների և գործունեության վրա, օգնեց պահպանել իր դիրքը որպես այցելուների համար առաջին ընտրության ճանապարհորդական վայր՝ ինչպես հիմնական ավանդական, այնպես էլ զարգացող շուկաներից: Հունվարի-մարտ ամիսներին Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանը Դուբայի ամենամեծ ուղարկող շուկան էր՝ 1,138 միլիոն այցելուներով, ընդհանուր 22% մասնաբաժինով, որին հաջորդում են Հարավային Ասիան՝ 869,000 այցելուներով (17%) և ԱՊՀ և Արևելյան Եվրոպան՝ 817,000 (16%)։ Տարածաշրջանային տեսանկյունից Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ-ը (GCC) և Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները (MENA) չորրորդ և հինգերորդն են՝ համապատասխանաբար 664,000 (13%) և 605,000 (12%) այցելուներով: Հյուսիսարևելյան Ասիայի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանները գրանցել են 470,000 այցելու դեպի Դուբայ (9% մասնաբաժին), որին հաջորդում են Ամերիկաները՝ 344,000 (7%), Աֆրիկա՝ 202,000 (4%) և Ավստրալիա՝ 70,000 (1%):

Հյուրանոցներ և հյուրընկալություն

Այս տարվա հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Դուբայի հյուրանոցները պահպանել են 83% սենյակների զբաղվածության մակարդակը, ինչը նշանակալի ձեռքբերում է՝ հաշվի առնելով տարվա կտրվածքով 2% ընդհանուր սենյակների մատակարարման աճը՝ հասցնելով ավելի քան 152,000-ի:

Զբաղված սենյակների գիշերներն աճել են 2%-ով, 2024թ.-ի 1-ին եռամսյակի վերջում՝ 11,2 մլն՝ 2023թ.-ի 10,98 մլն-ի համեմատ: Միջին օրական դրույքաչափը (ADR) աճել է մինչև 638դիրհամ 1-ին եռամսյակում՝ արձանագրելով նկատելի աճ՝ 5%-ով՝ համեմատած 2023թ նույն ժամանակահատվածի հետ, մինչդեռ եկամուտը մեկ հասանելի սենյակի համար (RevPAR) նախորդ տարվա համեմատ աճել է 4%-ով՝ 504դիրհամից մինչև 527դիրհամ: Այս ցուցանիշը հստակ ցույց է տալիս, որ քաղաքային հյուրանոցատերերը պահպանում են մրցունակ գներ և եկամուտներ՝ զբաղվածության բարձր մակարդակի պայմաններում: Դուբայում առկա սենյակների ընդհանուր թիվը մարտի վերջին հասել է 152,162-ի՝ 2023 թվականի մարտի 148,877 սենյակի համեմատ, մինչդեռ առաջին եռամսյակի վերջում հաստատությունների թիվը կազմել է 832՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 814-ի դիմաց:

Դուբայն ուներ զգալի քանակով՝ ընդհանուր առմամբ 96,484, հյուրանոցային համար հինգ աստղանի և չորս աստղանի հաստատություններում, ինչը կազմում է քաղաքի ընդհանուր հյուրանոցային համարների 64%-ը, ընդ որում սենյակների միջին զբաղվածությունը սովորաբար տատանվում է 81%-ից մինչև 84%: Մեկից երեք աստղանի հյուրանոցներն զբաղեցնում էին Դուբայի հյուրանոցների ընդհանուր շուկայի 19%-ը, ընդ որում կատեգորիան ներառում է 29,100 սենյակ և գովելի 82% սենյակների զբաղվածություն: Հյուրանոցային ապարտամենտների հատվածն առաջին եռամսյակի վերջում պարծենում էր ընդհանուր առմամբ 26,578 բանալիով և պահպանում էր սենյակների միջին զբաղվածությունը՝ տատանվում էր 84%-ից մինչև 85%:

Կայունության նախաձեռնություններ

ԱՄԷ-ի «Կայունության տարին» երկարաձգելով մինչև 2024 թվականը՝ Դուբայը շարունակում է կայունության իր հանձնառությունը՝ աջակցելով գլոբալ և ամբողջ երկրի նպատակներին: Դուբայի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտները գլխավորում են այս մղումը, ծրագրերով և նախաձեռնություններով, որոնք ցույց են տալիս քաղաքի էկոտուրիզմի ռազմավարությունը:

Առաջատար նախաձեռնությունները ներառում են Dubai Can-ի հովանու ներքո գտնվող նախաձեռնությունները: Հանրաճանաչ «Լիցքավորել կյանքի համար» արշավը, որը խթանում է բազմակի օգտագործման շշերի օգտագործումը և խրախուսում մարդկանց լիցքավորել 50 ջրային ցայտաղբյուրների միջոցով, որոնք հիմնված են ամբողջ քաղաքում։ Այն արդեն արձանագրել է ավելի քան

18 միլիոն 500 մլ-ին համարժեք ջրի մեկանգամյա օգտագործման պլաստիկ շշերի կրճատում՝ գործարկումից հետո ընդամենը երկու տարում: Dubai Can-ի երկրորդ նախաձեռնությունը՝ Dubai Reef-ը, ծովային խութերի զարգացման աշխարհի ամենամեծ նախագիծն է և ձկան պաշարների ավելացման և ծովային կենսաբազմազանության խթանմանն ուղղված քաղաքի ջանքերի մի մասն է: Շեյխ Համդան բին Մուհամեդը վերջերս բացեց ուղենշային նախագծի փորձնական առագաստանավային մոդուլները:

Ձեռնարկատիրության խթանում

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը  (DET) ավանդական զբոսաշրջությունից դուրս աճի նոր ուղիներ է ստեղծում՝ ներդրումների, ձեռներեցության և համաշխարհային տաղանդների ներգրավման միջոցով: Առաջարկելով մասնագիտական ուսուցում և կրթական ծրագրեր՝ Դուբայի զբոսաշրջության քոլեջը (DCT), որը DET-ի մաս է, պարտավորվում է զարգացնել հմուտ աշխատուժ՝ աջակցելու զբոսաշրջության ոլորտի աճին: Դուբայը նաև ձեռներեցներին և փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) առաջարկում է հարթակ՝ կազմակերպման և համակարգման դյուրացման համար: Դուբայի ՓՄՁ-ն ֆինանսական աջակցություն, մենթորություն և ռեսուրսներ է տրամադրում զարգացող ձեռներեցներին, իսկ Intelak Hub-ը տարածաշրջանի միակ սկսնակ հարթակն է, որը նվիրված է ճանապարհորդության, զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներին:

Համաշխարհային ժամանցի հանգույց

Դուբայի գաստրոնոմիական առաջարկը, որը բավարարում է բնակիչների և այցելուների տարբեր ճաշակները, շարունակում է ընդլայնվել և հանդիսանում է քաղաքի զբոսաշրջության ռազմավարության անկյունաքարը: Քաղաքի դիրքը՝ որպես համաշխարհային խոհարարական մայրաքաղաք, հետագայում հաստատվեց Դուբայում գործող 18 ռեստորաններով` ներառված 20242. Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների (MENA) 50 լավագույն ռեստորանների ցանկում, որոնցից չորսը զբաղեցնում են առաջին չորս տեղերը:

Կռուիզների ոլորտի շարունակական ընդլայնումը զգալի օգուտներ է բերում նաև Դուբայիn: Այս տարվա մարտին տարածաշրջանային ծովային և զբոսաշրջության իշխանությունները պաշտոնականացրել են Cruise Arabia դաշինքը` ռազմավարական գործընկերություն, որը կնպաստի Արաբական ծոցը ամբողջ աշխարհում որպես զբոսաշրջային նավերի ուղղություն խթանելուն և կհամագործակցի ուղևորների համար նավարկության փորձը բարձրացնելու, ավելի շատ զբոսաշրջային նավեր ներգրավելու, նավահանգիստներում ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության ոլորտում տնտեսական աճի ապահովման ուղղությամբ: Դուբայը կարևոր դերակատար է եղել Cruise Arabia դաշինքում՝ սերտորեն համագործակցելով իր գործընկերների հետ՝ ստեղծելու փոխկապակցված և ինտեգրված տարածաշրջանային կրուիզային ծառայություններ:

Դուբայի՝ որպես համաշխարհային զվարճանքի կենտրոնի կարգավիճակը ամրապնդվում է նոր տեսարժան վայրերով և բիզնեսի, ժամանցի և սպորտային իրադարձությունների շուրջ տարվա օրացույցով, որոնք շարունակում են գրավել միջազգային զբոսաշրջիկներին: Քաղաքի նորագույն խոշոր բացումը Real Madrid World-ն է, հետաքրքիր թեմատիկ այգի Dubai Parks and Resorts-ում և առաջինը, որը գործում է աշխարհահռչակ ֆուտբոլային ակումբի ապրանքանիշի ներքո: Real Madrid World-ի բացումը հետևում է անցյալ տարվա հոկտեմբերին Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) և Ռեալ Մադրիդի միջև ստորագրված բազմամյա համաձայնագրին, որը աճի հնարավորություններ կստեղծի երկու հաստատությունների համար և կաջակցի D33 օրակարգին: Միևնույն ժամանակ, Դուբայի փառատոնների և մարնածախ առևտրի կազմակերպության (DFRE) կողմից տարվա առաջին եռամսյակում անցկացվել են Դուբայի ամենամյա խոշորագույն միջոցառումներից մի քանիսը, այդ թվում՝ Դուբայի գնումների փառատոնը (Dubai Shopping Festival)։

Ներկայումս քաղաքում մինչև մայիսի 12-ը տեղի է ունենում Դուբայի առաջատար իրադարձություններից մեկը` Դուբայի սննդի փառատոնը, որը քաղաքի վառ խոհարարական պատկերն արտացոլող տոնակատարություն է:

Դուբայի փառատոնների և մարնածախ առևտրի կազմակերպության մասին (Dubai Festivals and Retail Establishment (DFRE))

 Դուբայի փառատոնների և մարնածախ առևտրի կազմակերպությունը Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) գործակալությունն է, որը պատասխանատու է Դուբայի փառատոների և մանրածախ առևտրի ոլորտի զարգացման համար և աջակցում է աջակցելով Դուբայի՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային կենտրոնի կայուն դիրքի ամրապնդմանը, որն ամբողջ տարվա ընթացքում առաջարկում է ընտանեկան ժամանցի ծառայություններ, գնումների հնարավորություններ և միջոցառումների բազմազանություն:

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) մասին

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն:  Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը:  Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ:

DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն:  Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական ​​գործակալները:  DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57