Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
23/05/2024 16:34
Կիսվել

4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը

3913063 դրամ ահա, թե որքան գումար է կուտակվել ապրիլ ամսվա ընթացքում Իդրամի և IDBank-ի հարթակներում կատարված վճարումների դիմաց։ Մի դրամի ուժը նախաձեռնությունը գումարը հատկացրել է 4090 հիմնադրամին՝ քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից շուրջ հարյուր ուսանողների կրթավճարների տրամադրման համար։

«4090» հիմնադրամի հետ սա «Մի դրամի ուժի» երկրորդ համագործակցությունն է, և այն եզրափակվեց ծրագրի շահառու հայրենիքի պաշտպանների հետ ջերմ ու հաճելի հանդիպումով։

Բացի հիմնադրամին աջակցությունից՝ Իդրամն ու IDBank-ը հավաքված գումարի մի մասը՝ 1,000,000 դրամը 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտերի տեսքով հատկացրեցին հիմնադրամի 25 շահառուի՝ մասնագիտական գրականության և այլ անհրաժեշտ գնումների համար։ Նշենք, որ աջակցությունը տրամադրվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտներին և ամենաակտիվ ուսանողներին։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության միջով կարմիր թելի պես են անցնում գիտակրթական նախաձեռնություններին ուղղված ծրագրերը․ «Ինչ վերաբերում է «4090» հիմնադրամի հետ համագործակցությանը, ապա պիտի նշեմ, որ բացի հիմնական նպատակից, այն է՝ խրախուսել գիտելիքն ու կրթությունը, այն ունի ևս մեկ չափազանց կարևոր կողմ․ մեզ շատ մեծ ոգևորություն է փոխանցում այն միտքը, որ կարողանում ենք ոգևորություն ու կյանքի հանդեպ լավատեսություն հաղորդել պատերազմի միջով անցած մեր տղաներին»։

4090 հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահևլանյանն ասում է․ «Այս աջակցությունը չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև ներկա փուլում մենք նոր հայտեր պիտի ընդունենք 2024-2025 ուստարվա ուսանողների համար, և ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս նոր շահառուներ ընդգրկելու, իսկ Idplus քարտերը լավ հնարավորություն են խրախուսելու այս տարվա շրջանավարտներին։ Իսկապես շատ ազդեցիկ է հենց «Մի դրամի ուժը» ինքնին, որովհետև թվում է՝ փոքր գումար է, բայց հավաքական առումով այն մեծ փոփոխություն է բերում»։

Մեզ հետ շատ հեշտ է բարի գործեր կատարել։ Պարզապես Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, ընկերությունների առցանց հարթակներով ու տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժին» կփոխանցեն այդքան կարևոր մեկ դրամները։

Idplus-ը լոյալության հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստանալ բոնուսներ և քեշբեքեր՝ անհպում QR-վճարումներ կատարելով, աճուրդում վաճառել կուտակած բոնուսները, ցանկացած պահի նվիրել կամ ստանալ թվային նվերքարտեր՝ առանց խանութ այցելելու, անկախ գտնվելու վայրից, օգտագործել նվերքարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելով, գնել վառելիքի քարտեր և խնայել գումար, հետևել կուտակած բոնուսային միավորներին ու գործարքների ողջ պատմությանը անմիջապես հավելվածում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88