Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ը ԵՎ WIKIPEDIA-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
29/01/2013 15:27
Կիսվել

«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ը ԵՎ WIKIPEDIA-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը և Վիկիպեդիայի օպերատոր Վիկիմեդիա հիմնադրամը հայտարարել են նոր համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում «ՎիմպելԿոմ»-ն իր բջջային կապի բաժանորդներին կտրամադրի դեպի Վիկիպեդիա անվճար մուտքի հնարավորություն:

Այսպես, «Wikipedia Zero»-ի միջոցով «ՎիմպելԿոմ» շարժական կապի բաժանորդներին կտրամադրվի անվճար մուտքի հնարավորություն Վիկիպեդիա անվճար հանրագիտարանի բջջային տարբերակ՝ տեքստային ձևաչափով: Անգլերեն լեզվով տարբերակին զուգահեռ հոդվածները հասանելի կլինեն նաև տվյալ երկրի լեզվով:

Համագործակցության վերաբերյալ «ՎիմպելԿոմ»-ի Կոմերցիոն և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը նշել է. «Աշխարհի վեցերորդ ամենախոշոր հեռահաղորդակցության օպերատորը և հինգերորդ ամենամեծ կայքէջը հանդես են գալիս համատեղ առաջարկով` տրամադրելով մեր բաժանորդներին անվճար գիտելիքներ ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություն՝ հատկապես զարգացող շուկաներում: Սա փոխշահավետ համագործակցություն է, որը մեզ թույլ կտա խթանել շարժական ինտերնետի օգտագործումը մեր բաժանորդների շրջանում` միևնույն ժամանակ աջակցելով Վիկիպեդիայի առաքելության իրականացմանը. այն է՝ անվճար մուտք տրամադրել դեպի համաշխարհային գիտելիքների շտեմարան»:

«Շատ ուրախ ենք, որ «ՎիմպելԿոմ»-ը միանում է մեզ՝ միասին հաղթահարելու բջջային հեռախոսներից Վիկիպեդիա մուտք գործելու արգելքը: Այս համագործակցությունը ևս մեկ քայլով մեզ մոտեցնում է մեր առաքելությանը. անվճար գիտելիքները հասանելի դարձնել մոլորակի յուրաքանչյուր բնակչին: Համագործակցելով աշխարհի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից մեկի` «ՎիմպելԿոմ»-ի հետ, մենք այժմ կարող ենք ընդլայնել այն երկրների ցանկը, որտեղ կարող ենք տարածել Վիկիպեդիա անվճար մուտք գործելու հնարավորությունը:  Այս համագործակցության շնորհիվ «Wikipedia Zero»-ն հասանելի կլինի աշխարհի 330 միլիոն բջջային կապի բաժանորդների»,- նշել է Վիկիմեդիա հիմնադրամին կից բջջային կապի բաժնի ղեկավար Կուլ Տականաո Վադհան:

Նշենք, որ «Wikipedia Zero»-ն կներդրվի «ՎիմպելԿոմ»-ի գործառնություններում այս տարվանից սկսած` շեշտը դնելով Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի զարգացող շուկաների վրա:  «Wikipedia Zero» նախաձեռնությունը կլինի համագործակցության առաջին քայլը. հետագայում երկու գործընկերները ծրագրում են համատեղ մշակել լրացուցիչ Վիկիմեդիա ծառայություններ` ուղղված զարգացող շուկաներին:

Ինչպես նշվում է «ՎիմպելԿոմ» ընկերության հայտարարության մեջ՝ այս համաձայնագիրը «ՎիմպելԿոմ»-ի հետևողական ռազմավարության մի մասն է կազմում և լրացնում է նախկինում հայտարարված համագործակցությունը Opera Mini-ի հետ, որը նպատակ ուներ առաջարկել շարժական վեբ բրաուզեր` հարմարեցված  տարրական բջջային հեռախոսներին:

Վիկիպեդիան երբևէ կազմված ամենամեծ տեղեկատվական հավաքածուն է: Ներառելով ավելի քան 23 միլիոն հոդված 280 լեզվով` Վիկիպեդիան աշխարհի հինգերորդ ամենից շատ այցելություն ունեցող կայքէջն է և ունի ավելի քան 483 միլիոն ընթերցող:

«ՎիմպելԿոմ»-ն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 780 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:  2012թ. Սեպտեմբերի 30-ի դրությամբ  ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 212 միլիոն:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88