Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ինեկոբանկը և Visa-ն կանչում են նոր էմոցիաների հետևից
10/06/2024 14:47
Կիսվել

Ինեկոբանկը և Visa-ն կանչում են նոր էմոցիաների հետևից

Ինեկոբանկը, Visa վճարային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է «Արի՛ նոր էմոցիաների հետևից» քարտային արշավը։

Մինչև 2024թ․օգոստոսի 29–ը ներառյալ, կատարելով հանրագումարային առնվազն 100,000 դրամի գնումներ Ինեկոբանկի Visa քարտով, հաճախորդները կստանան հնարավորություն շահելու անհավանական արկածներով ճամփորդություն դեպի Թայլանդ՝ 2 անձի համար և 100 այլ գլխապտույտ նվերներ: Իսկ այն հաճախորդները, ովքեր դեռ չունեն Ինեկոբանկի վճարային քարտ, պատվիրելով իրենց առաջին քարտը և կատարելով  նվազագույնը 2,000,000 ՀՀ դրամի գնումներ՝ կստանան երաշխավորված նվերներ։

Խաղարկություն գործող Քարտապանների միջև

Բանկի բոլոր գործող Visa քարտապանները, 2024թ․ մայիսի 29-ից մինչև օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում կատարելով հանրագումարային 100,000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) վճարային գործարքներ, հնարավորություն կունենան մասնակցել մեծ խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով ընտրված հաղթողներին կտրամադրվեն դեպի Թայլանդ ուղևորության տոմս՝ 2 անձի համար, Sky Club-ի 50 տոմս՝  նախատեսված 10 րոպե պարապլանով թռիչքի համար, Yell Extreme Park-ի զիփլայնի 50 տոմս` նախատեսված 2 անձի համար, և փոքրիկ հյուրասիրություն։

Երաշխավորված նվերներ

Այն հաճախորդները, ովքեր արշավի ողջ ժամանակահատվածում առաջին անգամ ձեռք կբերեն քարտ Ինեկոբանկից (Visa Digital, Visa Classic, Visa Gold, Visa Platinum, Visa Signature) և դրանով կիրականացնեն վճարումներ, կստանան երաշխավորված պարգևատրումներ։

Հանրագումարային 2,000,000 ՀՀ դրամից մինչև 4,999,999  ՀՀ դրամի վճարումների դեպքում հնարավորություն կունենան ընտրելու հետևյալ մրցանակներից մեկը՝

  • Փաթեթ 2 անձի համար Apaga Resort-ից և Yell Extreme Park-ից (ստանդարտ սենյակ և    թռիչք զիփլայնով)
  • Sky Club-ի տոմս՝ նախատեսված 20 րոպե պարապլանով թռիչքի համար։

Հանրագումարային 5,000,000 ՀՀ դրամ և ավելի վճարումների դեպքում հնարավորություն կունենան ընտրելու հետևյալ մրցանակներից մեկը՝

  • Օդապարիկով թռիչք SkyBall-ի հետ
  • Փաթեթ 2 անձի համար Apaga Resort-ից և Yell Extreme Park-ից ( քոթեջ, թռիչք զիփլայնով, ձիավարություն, օֆֆ-րոուդ և ընթրիք)

Արշավին մասնակցելու համար քարտապանները պետք է ունենան թվային բանկինգի InecoMobile հավելվածը։

Արշավի ամբողջական պայմանները ներկայացված են Ինեկոբանկի պաշտոնական կայքէջում։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91