Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Վիվա-ՄՏՍ. կանաչ տեխնոլոգիա՝ Գոմքում
26/06/2024 13:23
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. կանաչ տեխնոլոգիա՝ Գոմքում

Վայոց ձորի մարզում վերջին տարիներին կարևոր է դարձել մարդ-վայրի բնություն համակեցության թեման: Կա խնդիր. պահպանել գյուղացիական տնտեսությունները՝ չվնասելով բնությունը: Ֆերմերները տեղեկացնում են, որ մեղվափեթակներ և այգիներ վնասող արջերը հետախույզին հատուկ հմտություններ են դրսևորում. շատ արագ «բացահայտում են» մարդկանց ստեղծած խոչընդոտներն ու հաղթահարում դրանք՝ զգալի վնաս հասցնելով տնտեսություններին: Գոմք գյուղում մեղվաբուծությամբ զբաղվող ֆերմեր Վահե Խաչատրյանն իր տնտեսությունը պահպանելու համար բազմաթիվ հնարքների է դիմել. տեղորոշել է արջի՝ իր այգի բերող արահետը, կենդանու մոտենալն ազդարարող զգայուն սարքեր է տեղադրել, սակայն այդ լուծումները ժամանակավոր և ոչ արդյունավետ են եղել:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ֆերմերներին աջակցելու արդյունավետ լուծում են ընտրել. գործի են դրել ժամանակակից կանաչ տեխնոլոգիաները: Արևային էներգիայով սնուցվող էլեկտրական ցանկապատման համակարգերն անվնաս են կենդանիների համար և անփոխարինելի՝ տնտեսությունը զարգացնելու հարցում: Վերջերս Վայոց ձորի մարզին տրամադրված քսան համակարգից հինգը հատկացվել է Վայք համայնքին, որից օգտվելու է նաև Վահե Խաչատրյանը:

«95 հատ փեթակ ունեմ: Այս տարի արջն սկսեց գյուղ գալ ավելի շուտ՝ գարնանը: Սովորաբար աշնանն էր գալիս: Եթե «էլեկտրական հովիվը» չլիներ, մինչև աշուն շատ վնաս կկրեի. փեթակներից բան չէր մնա: Համակարգը տեղադրելուց հետո ավելի հանգիստ եմ: Շատ լավ է, որ կան գյուղացուն աջակցող կազմակերպություններ, որ օգնում են պահպանել տնտեսությունը: Մենք էլ զարգացնում ենք մեղվաբուծությունը: Ե՛վ մեզ համար է լավ, և՛ քաղաքացու. մաքուր մեղր ենք արտադրում»,-ասել է ֆերմեր Վահե Խաչատրյանը:

Կանաչ տեխնոլոգիաները մարդկությանն ու բնությանը ծառայեցնելը, ինչպես նաև էկոգյուղերի ցանց ստեղծելը 2019 թվականից ռազմավարական մոտեցում է դարձել Վիվա-ՄՏՍ-ի համար: Գործընկեր կազմակերպության՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ ձգտել են արևային էներգիայով աշխատող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նպաստել կայուն զարգացմանը, կրճատել բնապահպանական ռիսկերը, զարգացնել ֆերմերային տնտեսությունները: Կանաչ մոտեցման արդյունքում տարիների ընթացքում ֆերմերներին է տրամադրվել 50 «էլեկտրական հովիվ»: Դրանցով ցանկապատված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 475 000 քառակուսի մետր:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, բայց տհաճություն զգալով՝ դադարում են մոտենալ ցանկապատված տարածքներին:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41