Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վայր, որտեղ ապրում է Apple-ը. Mega Mall առևտրի կենտրոնում բացվել է iSpace խանութ-սրահը   
28/06/2024 15:37
Կիսվել

Վայր, որտեղ ապրում է Apple-ը. Mega Mall առևտրի կենտրոնում բացվել է iSpace խանութ-սրահը  

Հիանալի նորություններ ունենք Հայաստանում Apple-ի երկրպագուների համար. Mega Mall առևտրի կենտրոնում բացվել է Apple-ի սարքերի պրեմիում դասի խանութ-սրահը՝ iSpace Apple Authorised Reseller-ը: Ձեզանից շատերն արդեն ծանոթ են այս ընկերությանը. Սա հանդիսանում է iSpace խանութ-սրահի երրորդ ցուցասրահը Երևանում: Առաջինը գտնվում է Ամիրյան 7 հասցեում, իսկ երկրորդը՝ RIO Mall առևտրի կենտրոնում` Apple Premium Reseller կարգավիճակով։

Հունիսի 27-ին տեղի ունեցավ նոր սրահի պաշտոնական բացումը: Անցկացվեցին խաղարկություններ, վիկտորինա Apple ապրանքանիշի մասին, և Apple-ասեր մասնակեցներից որոշները ստացան նվերներ iSpace-ից:

Տոնի առթիվ iSpace խանութ-սրահը նաև նվերներ և բացառիկ առաջարկներ է պատրաստել Apple-ի սարքերի գնման համար։ Մինչև հունիսի 30-ը կարող եք ձեռք բերել սարք 0% ապառիկ առաջին 18 ամսվա համար կամ ընտրել 10% քեշբեք idoin-ի տեսքով միանվագ վճարման համար Idram&IDBank հավելվածով QR վճարումների միջոցով։ Եթե Դուք դեռ ​​վաղուց եք ցանկանում թարմացնել Ձեր գադջեթը, ապա այժմ իսկական ժամանակն է:

Բայց սա դեռ ամենը չէ: Ցանկացած iSpace խանութ-սրահի բացում մեծ տոնակատարության առիթ է։ Եվ դրա համար iSpace խանութ-սրահը հրավիրում է Ձեզ անցկացնել անվճար վարպետության դասեր փորձագետների հետ.

Տեղեկացեք, թե ինչպես կարելի է ստեղծել մեծ պահանջարկ ունեցող կոնտենտ՝ օգտագործելով Ձեր iPhone-ը, iPad-ը կամ Mac-ը: Բացահայտեք Apple-ի տեխնոլոգիական առանձնահատկությունները նկարահանման, հեշտ պլանավորման, նշումներ կատարելու և շատ այլ գործողություններ կատարելու համար:

Բացահայտեք նկարելու համար նախատեսված բոլոր հնարավորությունները, որոնք Ձեզ տալիս է Apple Pencil Pro-ն: Իմացեք, թե ինչպես օգտագործել այն Ձեր iPad-ում գլուխգործոցներ ստեղծելու համար: Ձեզ մոտ դա կստացվի, նույնիսկ եթե նախկինում նկարել չեք կարողացել:

Կարևոր է. վարպետության դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ispace.am կայքում։

Գնեք Ձեր սիրելի սարքերը և ստացեք նվերներ

Apple սարքերի առաջին 200 գնորդները կստանան նվեր՝ 6-ամսյա բաժանորդագրություն Yandex Plus-ին։ Իսկ սա նշանակում է մուտք դեպի միլիոնավոր թրեքներ, փոդքասթներ, ֆիլմեր և հեռուստասերիալներ: Ավելին, գնորդները կստանան զեղչեր տաքսիով ուղևորությունների համար «Կոմֆորտ» և ավելի բարձր կատեգորիաներում:

Մինչև հունիսի 30-ը բոլոր գնորդները կստանան նվեր՝ անվճար հասանելիություն Skillbox-ի կողմից անցկացվող ցանկացած դասընթացի 4 օրյա ժամկետով։ Սա հիանալի հնարավորություն է նոր մասնագիտության հետ ծանոթանալու կամ Ձեր հմտությունները բարելավելու համար։

Հիշեցնենք, որ iSpace խանութ-սրահը հանդիսանում է Apple-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Apple Premium Reseller-ի կարգավիճակով։ Այս կարգավիճակը երաշխավորում է, որ խանութների ցանցի բոլոր սարքերը նոր են, օրիգինալ և երաշխավորված։

 8 պատճառ գալու iSpace խանութ-սրահ 

  1. Apple-ի բոլոր սարքերը գտնվում են մեկ տեղում. iPhone, iPad, Mac, Apple Watch, AirPods: Վերջիններս ներկայանում են բոլոր հասանելի կոնֆիգուրացիաներով և գույներով: Ձեզ միայն մնում է այցելել և ընտրել:
  2. Թեստ-դրայվ՝ նախքան գնումը: iSpace խանութ-սրահում սարքերը ներկայացված են բաց ցուցադրությամբ. կարող եք համեմատել iPhone-ի կամ Mac-ի տարբեր մոդելներ, փորձել Apple Watch-ը, լսել Ձեր սիրելի երաժշտությունը AirPods-ով և նկարել էսքիզ iPad-ի վրա: Սրանից հետո Դուք հաստատ չեք կասկածի Ձեր ընտրության հարցում։
  3. Apple Էքսպերտների կենտրոն. iSpace խանութ-սրահի խորհրդատուները վերապատրաստվում են Apple-ի հատուկ ծրագրի համապատասխան. վերջիններս իսկապես գիտեն ամեն ինչ ապրանքանիշի սարքերի մասին: Եթե ​​օգնության կամ պարզապես խորհրդատվության կարիք ունեք, ապա պատասխանը կստանաք խանութ-սրահում։
  4. Աքսեսուարների հսկայական ընտություն. անլար լիցքավորիչներ, ականջակալներ, ստիլուսներ, մկնիկներ, ստեղնաշարեր, պատյաններ, ժապավեններ և շատ ավելին:
  5. Apple Authorised Service Provider-ը հանդիսանում է միակը Հայաստանում։ Եթե ​​Ձեզ մոտ առաջացել է սարքի հետ կապված որևէ խնդիր, ապա դիմեք սպասարկման կենտրոն: iSpace խանութ-սրահն ապահովում է ինչպես երաշխիքային սպասարկում, այնպես էլ վճարովի վերանորոգում Apple-ի չափանիշներին համապատասխան:
  6. Հավատարմության ծրագիր. iSpace խանութ-սրահի հաճախորդի քարտի միջոցով Դուք կարող եք կուտակել բոնուսներ և օգտագործել դրանք Ձեր հաջորդ գնումներում վճարելու նպատակով: Դուք նաև առաջինը կտեղեկանաք ընկերության ակցիաների մասին:
  7. Առաքում ՀՀ ամբողջ տարածքով:
  8. Հատուկ առաջարկներ բիզնեսի համար:

Զգացեք Apple-ի կախարդանքը նոր iSpace խանութ-սրահի հետ: Այն գտնվում է Mega Mall առևտրի կենտրոնի առաջին հարկում (Երևան, Գայի Պողոտա 16 հասցեում)։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02