Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ուզբեկստանը սկսել է սեփական էլեկտրական մեքենաների արտադրությունը
02/07/2024 12:47
Կիսվել

Ուզբեկստանը սկսել է սեփական էլեկտրական մեքենաների արտադրությունը

Ուզբեկստանի և Չինաստանի համատեղ BYD Uzbekistan Factory ձեռնարկությունը սկսել է առաջին էլեկտրական մեքենաների արտադրությունը: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը:

160 միլիոն դոլար արժողությամբ գործարանը սկսել է գործել ընթացիկ տարվա հունվարից: Այն կարող է տարեկան արտադրել 50 հազար էլեկտրամեքենա: Այն գործարկելու համար անցկացվել է գրեթե 2 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծեր, կառուցվել է պահեստ և լոգիստիկ կենտրոն՝ 1.2 հազար կոնտեյների համար: Ներկայումս այստեղ արտադրվում են Chazor և Song Plus Champion մոդելները: Առաջիկա տարիներին նախատեսվում է ընդլայնել մոդելների տեսականին:

Հաղորդվում է, որ գործարանը Չինաստանից ժամանակակից սարքավորումներ և ռոբոտային համակարգեր է վերցրել: Արտադրության գործընթացը լիովին ավտոմատացված է, հիմնվել է նաև փորձարկման լաբորատորիա:

Ծրագրի երկրորդ՝ 300 միլիոն դոլար արժողությամբ փուլում նախատեսվում է արտադրությունը հասցնել տարեկան 200 հազար էլեկտրական մեքենայի, իսկ երրորդ փուլում 500 միլիոն դոլար ներդրումով արտադրել մինչև 500 հազար էլեկտրական մեքենա:

Հիմնադրվելու է բամպերների, ապակիների, լաքապատ և պլաստմասե մասերի արտադրություն: Հետագայում նախատեսվում է արտադրել մարտկոցներ, էլեկտրաշարժիչներ, ալյումինե դետալներ, անվադողեր ու նստատեղեր: Այսօր, ըստ ուզբեկական լրատվամիջոցների, ընկերությունը հաստատել է թափքի դրոշմավորման, եռակցման և ներկման աշխատանքները, իսկ բաղադրիչների մեծ մասը ներմուծվում է Չինաստանից:

Ընկերությունում աշխատում է 1.2 հազար մարդ: 2023-ին UzAuto Motors գործարաններում վերապատրաստվել է 200 աշխատակից: Այս տարի ևս 92 մասնագետ վերապատրաստում կանցնի Չինաստանում: Երբ երեք փուլերն էլ իրականացվեն, աշխատատեղերի թիվը կհասնի 10 հազարի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52