Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վաշինգտոնը հարստացված ուրանի գնումները Մոսկվայից հասցրեց տարեկան առավելագույնի
08/07/2024 18:33
Կիսվել

Վաշինգտոնը հարստացված ուրանի գնումները Մոսկվայից հասցրեց տարեկան առավելագույնի

Հայտնի է դարձել, որ 2024 թվականի մայիսին ամերիկացիները ռեկորդային քանակությամբ հարստացված ուրան են գնել։ Միևնույն ժամանակ, նրանք ռուսներից ձեռք են բերել 91․1 տոննա U-235՝ 209․5 միլիոն դոլարով: Դա առավելագույնն է 2023 թվականի մարտից ի վեր, երբ մատակարարվել է 245․9 միլիոն դոլարի ուրան: Արդյունքում, Ռուսաստանը նշված ամսվա ընթացքում ԱՄՆ-ին U-235-ի վաճառքի ծավալով երրորդ տեղն է զբաղեցրել:

Այսպիսով, Վաշինգտոնը Մոսկվայից U-235-ի գնումները հասցրեց տարեկան առավելագույնի:

Մայիսին ԱՄՆ-ին U-235 մատակարարումների գծով առաջին տեղում Չինաստանն էր՝ 323․6 միլիոն դոլար, իսկ երկրորդ տեղում Ֆրանսիան էր՝ 245․4 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն մայիսին U-235-ը ձեռք է բերել բոլոր ժամանակների առավելագույն գումարով՝ 987 միլիոն դոլար: Ընդ որում, 2015 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ գնումներ են կատարվել բոլոր հիմնական մատակարարներից:

Մայիսին չորրորդ տեղում է Գերմանիան, որը U-235-ն ԱՄՆ է մատակարարել 96․8 մլն դոլարով, հինգերորդ տեղում Նիդեռլանդներն են՝ 63․3 մլն դոլարով, վեցերորդում՝ Մեծ Բրիտանիան 38 մլն դոլարով: Մայիսին աննշան մատակարարումներ են եղել նույնիսկ Ղազախստանից՝ 8 մլն դոլարով և Բելգիայից՝ 2․6 մլն դոլարով:

Մայիսի կեսերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց օրենք, որն արգելում է «չճառագայթված ցածր հարստացված ուրանի» ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, այն ուժի մեջ կմտնի փաստաթղթի ուժի մեջ մտնելուց 90 օր հետո։ Փաստաթուղթը, սակայն, նախատեսում է նաև արգելքի ժամանակավոր շրջանցում մինչև 2028 թվականի սկիզբը՝ անհրաժեշտության դեպքում։

 

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02