Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ինչպես Bachan’s ճապոնական սոուսը գրավեց ԱՄՆ-ի հաճախորդների սրտերը
10/07/2024 13:45
Կիսվել

Ինչպես Bachan’s ճապոնական սոուսը գրավեց ԱՄՆ-ի հաճախորդների սրտերը

Bachan’s-ի հիմնադիր Ջասթին Գիլը իր տատիկի պատրաստած սոուսը վերածել է ԱՄՆ-ում ամենաարագ աճող համային ապրանքանիշի:

Bachan’s-ի 43-ամյա հիմնադիր և գործադիր տնօրեն Ջասթին Գիլը նշում է, որ նա ստեղծել է պլաստիկ շշերով փաթեթավորում, որոնք հեշտ է օգտագործել՝ պարզապես մեկ սեղմամբ:

Գնորդներին դուր է եկել Bachan’s-ի արտադրանքը: Կծու սոուսը սկսել է ժողովրդականություն վայելել 2019 թվականին՝ ապրանքանիշի գործարկումից անմիջապես հետո: Զանգվածային հաջողության պատճառներից մեկը տատիկի ընտանեկան բաղադրատոմսն է, որի հիման վրա արտադրվում է ընկերության սոուսը: Bachan’s նշանակում է «Տատիկից»: Այս կերպ արտադրողը փորձել է ընգծել արտադրանքի ծագումն ու աղբյուրը:

Այսօր Bachan’s-ը Amazon-ում և Whole Foods-ում ամենավաճառվող խորովածի սոուսն է և ԱՄՆ-ում ամենաարագ աճող համային բրենդը: Տարեկան եկամուտը գնահատվում է 70 միլիոն դոլար՝ Bachan’s-ի հաջողությունը համեմատելի է Huy Fong Foods-ի Sriracha սոուսի հաջողության հետ, որի հիմնադիր Դեյվիդ Թրանին միլիարդներ է վաստակել:

Ըստ առկա տվյալների՝ ընկերությունը մոտավորապես գնահատվում է 350 միլիոն դոլար, սակայն կարող է վաճառվել ավելի մեծ գումարով:

Գիլը թանկ էր գնահատում իր տատիկի գաղտնի բաղադրատոմսը և 2013-ին նա որոշեց կիսվել սոուսով աշխարհի հետ:

Գիլից վեց տարի պահանջվեց Կալիֆորնիայի տարբեր գործարաններում տարբեր բաղադրատոմսեր փորձարկելու համար, մինչև նա գոհ մնաց սոուսի համից: Զանգվածային արտադրության համար նախատեսված տարբեր բուրավետիչներ կարող են երկար ժամանակ պահպանվել կոնսերվանտների և պաստերիզացիայի շնորհիվ, սակայն դա փչացրնում է սոուսի համն ու բաղադրությունը: Գիլն ուսումնասիրել է քիմիա՝ մշակելով սոուսը սառը շշալցնելու գործընթաց՝ պաստերիզացման ամբողջական վերացմամբ:

Ըստ Գիլի՝ Bachan’s-ն այժմ օգտագործում է 10 բաղադրիչ՝ նվազագույն մշակված և բարձրորակ սոուս ստեղծելու համար:

Այսօր Bachan’s-ի արտադրանքը կարելի է գտնել Նահանգների 25000 խանութներում, սակայն Գիլը դեռ ցանկանում է ավելի շատ հաճախորդներ ձեռք բերել: Նա կենտրոնացած է համային հավելումների հետագա զարգացման և սոուսների նոր շարք արտադրելու վրա:

«Մենք ցանկանում ենք լինել առաջին խորհրդանշական ճապոնա-ամերիկյան սոուսի ապրանքանիշը: Մեր երազանքն է, որ մեր ապրանքանիշը ճանաչվի Heinz կետչուպի կամ Tabasco կծու սոուսի նման: Ես ցանկանում եմ, որ ապրանքանիշը դառնա ամերիկյան մշակույթի անբաժանելի մասը. այս կերպ ես կարող եմ կիսվել ոչ միայն ճապոնական մշակույթով, այլև պահպանել իմ ընտանիքի ժառանգությունը»,- ասում է ճապոնացի գործարարը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02