Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
«Կասպերսկի»-ն բացահայտել է Telegram-ում կրիպտոարժույթների և օգտահաշիվների գողության նոր սխեմայի մանրամասները
09/07/2024 11:35
Կիսվել

«Կասպերսկի»-ն բացահայտել է Telegram-ում կրիպտոարժույթների և օգտահաշիվների գողության նոր սխեմայի մանրամասները

«Կասպերսկի» ընկերության փորձագետները ռուսալեզու օգտատերերից Telegram-ի օգտահաշիվների և կրիպտոարժույթի գողության սխեմա են հայտնաբերել: Օգտագործելով ֆիշինգային բոտ՝ չարագործները գրոհում են թվային ակտիվների սեփականատերերին, որոնք մեսենջերում կատարում են P2P առևտրի գործարքներ (առևտրի մի տեսակ, որի դեպքում օգտատերերը գործարքներ են կատարում ուղղակիորեն, առանց միջնորդների): Ընկերությունն արդեն մի քանի նման կեղծ բոտեր է հայտնաբերել։

«Կասպերսկի»-ի տվյալներով՝ չարագործները փնտրում են օգտատերերի, ովքեր ցանկանում են Telegram-ի միջոցով P2P առևտրի շրջանակներում գործարքներ կատարել կրիպտոարժույթով, և նրանց հետ կապի մեջ են մտնում գործարքի իրականացման պատրվակով։ Բայց ամենասկզբում պոտենցիալ զոհին հայտնում են, որ անվտանգության մակարդակը բարձրացնելու և կարգավորողների պահանջները պահպանելու համար իբր անհրաժեշտ է անցնել KYC ստուգում (ֆինանսական գործարքներ կատարելիս ինքնությունը հաստատելու կարգ), հակառակ դեպքում կրիպտոդրամապանակը կսառեցվի: Դա առաջարկում են անել «նույնականացման» հատուկ ծառայության միջոցով, որի հղումն ուղարկում են խարդախները: Իրականում այս կերպ նրանք մարդուն խաբեությամբ բերում են ֆիշինգային բոտ:

IDram

Հենց կրիպտոարժույթ ունեցողն անցնում է բնորոշ անվանումով Telegram բոտ (օրինակ՝ Wallet KYC), նրան առաջարկում են մուտք գործել իր Telegram հաշվի միջոցով: Դա անելու համար խնդրում են անջատել երկգործոն նույնականացումը մեսենջերում և հաստատել այդ գործողությունը՝ սեղմելով համապատասխան կոճակը: Հետո պետք է հաղորդել Telegram մուտքի իրավազորման կոդը, որը կգա պաշտոնական ծառայությունից: Գործնականում այս ամենն անհրաժեշտ է, որպեսզի գողանան զոհի մեսենջերի օգտահաշիվը  և հնարավորություն ստանան նրա անունից  P2P գործարքներ կատարել։ Telegram-ում անձի օգտահաշվի միջոցով խարդախները հասանելիություն են ստանում նրա Telegram Wallet կրիպտոարժույթի դրամապանակին: Արդյունքում առաջանում է ոչ միայն օգտահաշվին հասանելիությունը, այլև կրիպտոարժույթ կորցնելու ռիսկ։

«Համոզիչ լինելու համար չարագործները հաճախ վկայակոչում են օրենսդրության պահանջները՝ իրական և հորինված։ Օգտատերերը պետք է վերստուգեն տեղեկատվությունը նախքան զրուցակցի առաջարկին արձագանքելը: Բացի այդ, ամեն դեպքում, անկախ լեգենդից, մարդուն պետք է զգաստացնի երկգործոն նույնականացումն անջատելու և մուտքի իրավազորման համար մեկանգամյա կոդը հայտնելու խնդրանքը. դա խարդախության ակնհայտ նշան է»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության ավագ վերլուծաբան Օլգա Սվիստունովան:

«Կասպերսկի»-ի մասնագետները խորհուրդ են տալիս.

  • քննադատաբար վերաբերվել ինտերնետի ցանկացած տեղեկատվության, հատկապես, եթե այն վերաբերում է ֆինանսական գործարքներին.
  • բաց աղբյուրներում փնտրել առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, ուշադիր կարդալ օգտատերերի արձագանքները. եթե չի հաջողվում գտնել որևէ տվյալ, ավելի լավ է ռիսկի չդիմել.
  • օգտագործել երկգործոն նույնականացում և ոչ մեկին չհայտնել Telegram և այլ հավելվածներ մուտքի իրավազորման մեկանգամյա կոդերը.
  • տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, ինչպիսին է Kaspersky Premium-ը, որը կզգուշացնի ֆիշինգի և սկամ-ռեսուրսներ անցման փորձի դեպքում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21