Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
4․046․161 դրամ՝ Հզոր միտք ՀԿ-ին․ հուլիսի շահառուն SIA Հայաստան ծրագիրն է
10/07/2024 18:04
Կիսվել

4․046․161 դրամ՝ Հզոր միտք ՀԿ-ին․ հուլիսի շահառուն SIA Հայաստան ծրագիրն է

4․046․161 դրամ IDBank-ը և Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարին «Մի դրամի ուժի» հունիսի ծրագրի շրջանակում։

«Հորիզոն» ճամբարին փոխանցվել է 2.046.161 դրամ, իսկ մնացած 2.000.000 դրամը idcoin-ի տեսքով փոխանցվել է Հզոր Մտքի շահառու 75 երեխաների ծնողներին և ջոկատավարներին։ «Մենք լիահույս ենք, որ այսպիսով աջակցում ենք ոչ միայն ճամբարի ընթացքում լրացուցիչ գիտելիքների ձեռքբերմանը, այլև հնարավորություն ենք տալիս idcoin-ներով ձեռք բերել անհրաժեշտ գրականություն հետագա զարգացման համար», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն Impact Hub Armenia-ն է՝ Social Impact Award ծրագրով, որը  հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտել սոցիալական ձեռնարկատիրության աշխարհը և կատարել առաջին քայլերն այդ ոլորտում։

«Մի դրամի ուժն» այս ամիս աջակցում է մի շատ կարևոր ու նախադրյալներ ստեղծող ծրագրի, որի արդյունքում Հայաստանի գրեթե բոլոր մարզերից և Երևանից մի քանի տասնյակ երիտասարդներ ոչ միայն սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կարևոր գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեն, այլ նաև կստանան նշանակալի աջակցություն՝ դրանք զարգացնելու և կյանքի կոչելու համար։ Մեր երիտասարդության ապագային ուղղված ցանկացած նախաձեռնություն միայն ոգևորում է մեզ, հատկապես երբ այն միտված է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացմանը», – նշում է Տաթևիկ Վարդևանյանը։

«Սոցիալական ձեռնարկատիրությունը սոցիալական խնդիրներ լուծելու կայուն մեխանիզմ է, իսկ երիտասարդների ներգրավումը սոցիալական ձեռնարկատիրության մեջ` երաշխիքը ոլորտում նորարարության ապահովման։ Ուրախ ենք տեսնել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Հայաստանում կարևորվում է սոցիալական ձեռներեցության ոլորտը», – նշում է Impact Hub Armenia-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն «Մի դրամի ուժին»։ Իդրամ QR-ով կարող եք վճարել արդեն ավելի քան 21․500 վաճառակետերում:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41