Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը
22/07/2024 15:02
Կիսվել

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

Արդեն 3 ամիս է, ինչ մեկնարկել է IDBank-ի «Քո կողքին» ծրագիրը հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ծրագրի շահառու դարձած 150 երեխայի համար IDBank-ը ամեն ամիս հատկացնում է 40.000 դրամ։

Բանկից տեղեկացնում են, որ այսուհետ աջակցությունը կտրամադրվի շահառու 42 ընտանիքին IDBank-ի լոյալության նոր միավորի՝ idcoin-ի միջոցով։ Այն հնարավոր չէ ո՛չ գնել, ո՛չ փոխանակել, և ո՛չ էլ վաճառել։ Idcoin-ը կարելի է ստանալ միայն որպես նվեր՝ IDBank-ից կամ Իդրամից։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ idcoin-ն արդեն հասանելի է նաև «Քո կողքին» ծրագրի շահառուների համար։ «Նրանք կարող են Idram&IDBank հավելվածում տեսնել idcoin-ները և դրանք ծախսել ըստ ցանկության՝ շուրջ 22 000 վաճառակետերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն, այսինքն՝ հոգալ ինչպես կենցաղային հարցեր, այնպես էլ, օրինակ, վճարել երեխայի դասընթացների, խմբակների, կրթական նյութերի համար և այլն», – ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Նշենք, որ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից․ այստեղ պարբերաբար կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն։

Իսկ idcoin-ով գնումները շատ պարզ են․ ուղղակի անհրաժեշտ է սքանավորել QR կոդը Idram&IDBank հավելվածով և համակարգը, ի թիվս վճարման այլ աղբյուրների, կառաջարկի նաև idcoin-ը։

Չմոռանանք նշել, որ idcoin-ը հնարավոր է օգտագործել նաև կոմբո-վճարումների ժամանակ։ Համակարգն ավտոմատ կառաջարկի վճարել idcoin-ով, և եթե idcoin-ի մնացորդը չբավարարի, ապա գումարի մնացած մասը Ձեր ընտրությամբ կարող է գանձվել ինչպես Ձեր` IDBank-ի քարտերից ու հաշիվներից կամ Իդրամ դրամապանակից, այնպես էլ Idplus լոյալության հարթակում առկա բոնուսներից ու նվեր քարտերից։

«Քո կողքին» ծրագիրը, ինչպես և հայտարարված էր, շարունակվելու է մինչև տարվա վերջ, և շահառուները, ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում, այս ընթացքում չեն փոփոխվելու։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08