Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Wi-Fi Calling. զանգեր ու SMS-ներ արտերկրում՝ նույն սակագներով, ինչպես Հայաստանում
29/07/2024 14:21
Կիսվել

Wi-Fi Calling. զանգեր ու SMS-ներ արտերկրում՝ նույն սակագներով, ինչպես Հայաստանում

Հնարավո՞ր է արդյոք Հայաստանից դուրս գտնվելով՝ կատարել ու ստանալ զանգեր,  ուղարկել ու ստանալ SMS հաղորդագրություններ միևնույն սակագներով, ինչ Հայաստանում  գտնվելիս: Այո՛, հնարավոր է: Դրա համար ընդամենը պետք է, որ արտերկրում գտնվելիս հեռախոսը միացված լինի ցանկացած Wi-Fi ցանցի:

Wi-Fi Calling. Այս ծառայությունը հասանելի է միայն Viva-ի բաժանորդներին: Այսինքն՝ Viva-ի բաժանորդներն Wi-Fi ցանցի միջոցով զանգ կատարելու, ստանալու, SMS ուղարկելու ու ստանալու բացառիկ հնարավորություն ունեն: Ընդ որում՝ բոլոր զանգերի ու SMS-ների համար կիրառվում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները և ծառայությունների ներառումները: Ծառայության ակտիվացումն անվճար է:

Ի դեպ՝ Wi-Fi Calling-ի օգնությամբ Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես կարող են մշտապես մնալ կապի մեջ Հայաստանի հետ՝ զանգեր կատարել ու զանգեր ստանալ, ստանալ և ուղարկել SMS-ներ նույն սակագնով, ինչ Հայաստանում գտնվելիս՝ մշտապես օգտագործելով իրենց հայկական համարը:

Այժմ տեսնենք, թե որքանո՞վ է կարևոր Wi-Fi ցանցի միջոցով զանգեր կատարելու/ստանալու ֆունկցիան

Wi-Fi Calling-ի միջոցով զանգեր ստացողի համար կարևոր չէ, թե որտեղ է գտնվում` արտերկրո՞ւմ, թե՞ Հայաստանում: Ընդամենը պետք է, որ Viva-ի բաժանորդը սմարթֆոնի կարգավորումներում ակտիվացնի Wi-Fi Calling-ը և  միանա որևիցե Wi-Fi ցանցի, որպեսզի կարողանա կատարել կամ ստանալ զանգեր, ուղարկել ու ստանալ SMS հաղորդագրություններ: Արդեն անցյալում են այնքան ծանոթ՝ «Արագ ասեմ, որ շատ գումար չգնա» կամ «Սպասիր՝ մեսենջերով զանգահարեմ, հանգիստ խոսենք» արտահայտությունները: Ինչպես Հայաստանում գտնվելու դեպքում՝ Wi-Fi Calling-ի միջոցով արտասահմանում գտնվելիս ստացվող մուտքային զանգերն ու SMS հաղորդագրություններն անվճար են:

Իսկ որքանո՞վ է կարևոր Wi-Fi ցանցի միջոցով SMS ուղարկելու/ստանալու ֆունկցիան

Ենթադրենք՝ Դուք գտնվում եք արտերկրում և անհրաժեշտ է կատարել բանկային գործարք կամ վճարում կամ առցանց խանութներում հայտնվել են «թեժ» առաջարկներ, և գնելու համար Ձեզանից պահանջվելու է կարճ հաղորդագրության միջոցով հաստատում։ Ձեզ դրա համար անհրաժեշտ կլինի ընդամենը Wi-Fi ցանց, որի միջոցով առանց լրացուցիչ վճարների կստանաք անհրաժեշտ կարճ հաղորդագրությունը։ Ահա այն դեպքերից մի քանիսը, երբ Ձեզ անհրաժեշտ կլինի Wi-Fi Calling-ի միջոցով SMS ստանալու և ուղարկելու հնարավորությունը.

  • քարտային/բանկային գործարքի վերաբերյալ ցանկացած SMS ծանուցում,
  • վարկի հերթական մարման ժամկետի վերաբերյալ SMS ծանուցում,
  • SMS հաղորդագրությունների հասանելիություն՝ արտերկրում ռոումինգ չունենալու դեպքում,
  • գործնական SMS հաղորդագրություն ստանալու հնարավորություն, և այլն:

Wi-Fi Calling ծառայությունից օգտվելու՝ զանգեր կատարելու/ստանալու, SMS ստանալու/ուղարկելու  համար, անհրաժեշտ է ունենալ Wi-Fi Calling ֆունկցիայով հեռախոս:

Հեռախոսի կարգավորումներում անհրաժեշտ է ակտիվացնել Wi-Fi Calling-ը և միացնել ցանկացած Wi-Fi ցանցի: Ցանկալի է նախապես միացնել «Ինքնաթիռի ռեժիմ»-ը (Airplane/Flight mode).

«Առաջին հայացքից՝ զանգերր կատարելու ու ստանալու, SMS հաղորդագրություն ուղարկելու ու ստանալու հնարավորությունը՝ Wi-Fi Calling ծառայության շրջանակում, թվում է ոչ այնքան կարևոր: Սակայն, երբ թվարկում ենք այն հնարավորությունները, որ ընձեռում է այս ծառայությունը, պարզ է դառնում, որ բացի գնային առավելությունից, այն է՝ խոսում եք հենց Ձեր համարից ու նույն սակագնով, ինչ Հայաստանում, Wi-Fi Calling-ը նաև գործնական առավելություններ ունի: Wi-Fi Calling-ի շնորհիվ նաև ստանում ու կատարում եք զանգեր, ստանում ու ուղարկում եք SMS հաղորդագրություններ` կապի մեջ մնալով աշխատավայրի, գործընկերների հետ, և ընդհանրապես՝ բոլոր այն մարդկանց հետ, որոնք սովորաբար Ձեզ հետ կապ են հաստատում՝ զանգահարելով Ձեր բջջային հեռախոսահամարին: Դուք նաև ծանուցումներ եք ստանում բանկային և քարտային գործարքների վերաբերյալ: Բոլորը չէ, որ գիտեն, որ արտերկրում եք, բոլորը չէ, որ կկարողանան կամ կցանկանան Ձեզ հետ կապվել մեսինջերներով: Wi-Fi Calling-ն անհրաժեշտություն է, եթե Դուք չեք ակտիվացրել ռոումինգը: Ի հավելում՝ Wi-Fi Calling-ից նաև կարող են օգտվել արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները՝ Viva-ի իրենց համարով հայրենիքի հետ մշտական կապ ունենալով», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Երեք հիշեցում.

  1. Արտերկրում Wi-Fi Calling-ից օգտվելիս՝ գործում են նույն սակագները, ինչ Հայաստանում գտնվելիս,
  2. Wi-Fi Calling ծառայությունը հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին:
  3. Ամենակարևորը. ծառայության ակտիվացումն անվճար է:

Wi-Fi Calling ու VoLTE ծառայությունների օգտատերերի ընդհանուր քանակը հատել է 1 միլիոնի սահմանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02