Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Berkshire Hathaway-ը հուլիսին վաճառել է Bank of America-ի 3 մլրդ դոլարի բաժնետոմսեր
01/08/2024 22:15
Կիսվել

Berkshire Hathaway-ը հուլիսին վաճառել է Bank of America-ի 3 մլրդ դոլարի բաժնետոմսեր

Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը հուլիսին վաճառել Է Bank of America-ի (BofA) բաժնետոմսերն ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլարի չափով, գրում է Bloomberg-ը։

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ Berkshire Hathaway-ը հուլիսի 25-ից 29-ը վաճառել է BofA-ի բաժնետոմսերը 767 միլիոն դոլարով: Բացի այդ, հուլիսի 22-24-ին վաճառվել են BofA-ի գրեթե 802․5 միլիոն դոլարի բաժնետոմսեր, իսկ հուլիսի 17-19-ը՝ 1․48 միլիարդ դոլարի:

Այս վաճառքները 6․9%-ով կրճատել են Berkshire-ի մասնաբաժինը BofA-ում, նշում է Bloomberg-ը: Գործակալության հաշվարկներով՝ ներդրումային ընկերությանը պատկանում է բանկի գրեթե 962 մլն բաժնետոմս՝ 39․5 մլրդ դոլար արժողությամբ, հուլիսի 29-ի փակման գնով (41․09 դոլար):

Berkshire Hathaway-ը սկսել է ներդրումներ կատարել Bank of America-ում 2011 թվականին և երկար ժամանակ եղել է նրա խոշորագույն բաժնետերը, նշում է Bloomberg-ը: Մեկ տասնամյակի ընթացքում ընկերությունը շարունակել է ներդրումներ կատարել բանկում և հասել է կարգավորող մարմինների թույլտվությանը՝ իր մասնաբաժինը հասցնել ավելի քան 10%-ի: 2023 թվականին Բաֆեթը ճշգրտեց տոկոսադրույքները ֆինանսական հատվածում, բայց նշեց, որ ինքը դեռևս չի ցանկանում վաճառել BofA-ի բաժնետոմսերը:

Այժմ Բաֆեթը կանխիկացնում է իր BofA-ի բաժնետոմսերը, որոնք տարեսկզբից աճել են 22%-ով։

Հուլիսի 30-ի դրությամբ Ուորեն Բաֆեթը զբաղեցնում է յոթերորդ տեղը Forbes Real-Time Billionaires համաշխարհային վարկանիշում։ Նրա կարողությունը գնահատվում է 138․8 միլիարդ դոլար։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58