Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՏՄՊՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ «ՔԱՐՖՈՒՐ»  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐԸ
20/03/2013 12:08
Կիսվել

ՏՄՊՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ «ՔԱՐՖՈՒՐ» ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐԸ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պատրաստակամ է ուսումնասիրել «Քարֆուր»  առեւտրային ցանցի հետ կապված խնդիրը, եթե ընկերության ներկայացուցիչները համապատասխան դիմում-բողոք ներկայացնեն Հանձնաժողով: Գործարարների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՏՄՊՊՀ  նախագահ  Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, համաձայն որոնց ֆրանսիական «Քարֆուր»  առեւտրային ցանցը Հայաստանում գործունեություն ծավալելու համար հանդիպել  է  խոչընդոտների:

Նշենք, որ գործարարների հետ հանդիպումը կազմակերպվել էր մրցակցային խնդիրների վերաբերյալ վերջիններին հուզող հարցերը քննարկելու նպատակով: Տարբեր ոլորտների ավելի քան 30 ընկերությունների ղեկավարներ ներկայացրեցին այն խնդիրները,  որոնց առնչվում են:

Մասնավորապես, «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը ներկայացրել է, որ Հայաստանում գործում են համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններ, որոնք համակարգիչը վաճառում են չլիցենզավորված ծրագրերի հետ միասին, ինչի հետևանքով հնարավոր  է  լինում այն վաճառել համեմատաբար ցածր գնով: Ըստ Գրիգոր Բարսեղյանի, նման վարքագծի հետևանքով տուժում են բարեխիղճ աշխատող ընկերությունները, բացի այդ սպառողը ևս խաբված է, քանի որ տեղեկացված չէ այդ մասին: ՏՄՊՊՀ  նախագահ Ա. Շաբոյանը նշել է, որ համակարգչային ծրագրի կեղծ կամ չլիցենզավորված լինելու հանգամանքը պետք է պարզվի համապատասխան փորձաքննությամբ և եթե «Մայքրոսոֆթ»  ընկերությունը կարող է աջակցել մասնագիտական փորձաքննությունների անցկացման հարցում, ապա Հանձնաժողովը անմիջապես համապատասխան ուսումնասիրություն կսկսի:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» իրավաբան Արկադի Սահակյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մտահոգում է  պետական գնումների համակարգը, մասնավորապես, պետական կառույցների կողմից անցկացվող մրցույթների ընթացակարգերն ու դրանցում տեղ գտած խոչընդոտները:

«Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ խոսել է օրենքի խախտմամբ եթեր հեռարձակվող գովազդների մասին, տեղեկացնելով,  որ բազմաթիվ են դեպքերը, երբ գովազդում օգտագործում են ամենա, միակ, լավագույն և այլ արտահայտություններ, որոնք կարող են շփոթեցնել սպառողին: Բացի այդ, ըստ ԱրմենՄարտիրոսյանի, եթեր են հեռարձակվում նաև անչափահասների մասնակցղությամբ շատ գովազդներ, որը և սանթույլատրելի է:

ՏՄՊՊՀ  նախագահը նշել է, որ գործարարների կողմից հնչեցված այս և այլ հարցերը կլինեն Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում  և  կուսումնասիրվեն,  թե որքանով են դրանք առնչվում մրցակցային խնդիրների հետ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6