Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Volkswagen-ի ղեկավարը հայտարարել է «աննախադեպ ճգնաժամ» ամբողջ եվրոպական ավտոարդյունաբերության համար
09/09/2024 17:12
Կիսվել

Volkswagen-ի ղեկավարը հայտարարել է «աննախադեպ ճգնաժամ» ամբողջ եվրոպական ավտոարդյունաբերության համար

Ամբողջ եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, որը նախկինում երբևէ չի եղել: Այսպիսի կարծիք է հայտնել գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի ղեկավար Օլիվեր Բլյումը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:

«Ամբողջ եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերությունը շատ բարդ իրավիճակում է: Նախկինում այսպես երբևէ չի եղել. տնտեսական պայմաններն էլ ավելի են բարդացել իրավիճակը, հատկապես Volkswagen ապրանքանիշի համար», – Բլյումը հայտարարել է, որ գերմանական ավտոկոնցեռնի իրավիճակն այնքան լուրջ է, որ «չի կարելի ամեն ինչ թողնել այնպես, ինչպես նախկինում էր», և «միայն ծախսերի կրճատումն այժմ այլևս բավարար չէ»: Նրա կարծիքով՝ նոր միջոցներ է պետք ձեռք առնել, բայց չի հստակեցրել անելիքները:

«Եվրոպայում ավելի ու ավելի քիչ մեքենաներ են վաճառվումԼ Միևնույն ժամանակ, ասիական նոր մրցակիցները արագորեն ներթափանցում են շուկա: Կարկանդակը քչանում է, իսկ մենք ավելի շատ հյուրեր ունենք սեղանի շուրջ», – ասել է գործարարը:

Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, որ Volkswagen-ը հավատարիմ է մնում Գերմանիային: Այնուամենայնիվ, նա մատնանշել է, որ կոնցեռնին պետք է ընդհանուր առմամբ խնայել մոտ 5 միլիարդ եվրո: Գործարարն ընդգծել է, որ եվրոպական շուկայում այլևս արտադրությունը թանկացել է, շահույթը՝ նվազել:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին DPA գործակալությունը հայտնել է, որ Volkswagen-ը թույլատրում է գործարանների փակումը և աշխատակիցների կրճատումները՝ որպես 2023 թվականին ընդունված խնայողությունների ծրագրի մի մաս: Խորհրդի տեսանկյունից պետք է իրականացվի Volkswagen AG խմբի ապրանքանիշերի խոշոր վերակառուցում:։ Բացի այդ, ղեկավարությունը կարծում է, որ ծախսերի խնայողության նպատակները հնարավոր չէ իրականացնել նախկինում պլանավորված աշխատատեղերի կրճատման միջոցով: Այս կապակցությամբ ղեկավարությունը որոշել է դադարեցնել աշխատանքային երաշխիքները, որոնք ամրագրված են աշխատանքային պայմանագրերում՝ 1994 թվականից ի վեր:

2023 թվականին Volkswagen-ի կողմից ընդունված խնայողությունների ծրագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը շահույթը 10 միլիարդ եվրոյով ավելացնելու համար:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36