Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կասպերսկի. Ընկերությունների 41%-ը տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների պակաս է զգում
10/09/2024 11:11
Կիսվել

Կասպերսկի. Ընկերությունների 41%-ը տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների պակաս է զգում

«Կասպերսկի» ընկերությունը գլոբալ հարցում է անցկացրել և պարզել, որ տարբեր երկրների ընկերությունների 41%-ը բախվում է ՏԱ ոլորտի որակյալ կադրերի պակասի: Ամենից շատ կազմակերպությունները զգում են տեղեկատվական անվտանգության սպառնալիքների փորձագետների ու վնասաբեր ԾԱ-ի վերլուծաբանների պակաս (39-ական տոկոս): Գրանցվել է նաև SOC վերլուծաբանների (անվտանգության մոնիտորինգի կենտրոնների աշխատակիցների)՝ 35 տոկոս, պաշտպանվածության վերլուծության մասնագետների (Pentest) և ցանցային անվտանգության փորձագետների (33 տոկոս), ինչպես նաև TI վերլուծաբանների (Threat Intelligence)՝ 32 տոկոս, զգալի պակաս: Հետազոտությունը «Կասպերսկի»-ի պատվերով իրականացրել է Grand View Research ընկերությունը 29 երկրներում: Ընդհանուր առմամբ, հարցվել է 1012 մարդ՝ ՏՏ տնօրեններ, անվտանգության մոնիտորինգի կենտրոնների (SOC) ղեկավարներ, առաջատար մասնագետներ, խմբերի ղեկավարներ և տարբեր մակարդակի փորձ ունեցող տեղեկատվական անվտանգության փորձագետներ:

«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ ըստ ոլորտների ՏԱ մասնագետների պակասն ամենից շատ զգացվում է պետական հատվածում, որտեղ հարցման պահին բաց է եղել թափուր աշխատատեղերի գրեթե կեսը (46%): Նկատելի պակաս է նաև հեռահաղորդակցության և մեդիայի (39 տոկոս), մանրածախ առևտրի և առողջապահության (37-ական տոկոս) ոլորտներում։ Այն երկրներում, որտեղ անցկացվել է հետազոտությունը, ամենաքիչ թափուր աշխատատեղերը ՏՏ-ում են (31%) և ֆինանսներում (27%):

«Տարբեր ուղղվածության ՏԱ մասնագետների պակաս զգացվում է ոչ միայն աշխարհում, այլև Ռուսաստանում։ Դա պայմանավորված է այդ թվում ընկերությունների շարունակվող թվայնացմամբ, ընդլայնվող բիզնեսի աճող պահանջմունքներով, կիբեռգրոհների թվի ավելացմամբ։ Մենք տեսնում ենք, մասնավորապես, տեղեկատվության պաշտպանության միջոցների ներդրման ճարտարագետների և SOC վերլուծաբանների, ինչպես նաև անվտանգ մշակման մասնագետների մեծ պահանջարկ: Մենք նաև կարծում ենք, որ մոտ ապագայում կսկսի աճել ԱԲ-ի և նեյրոցանցերի անվտանգության ոլորտի փորձագետների պահանջարկը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության գծով անձնակազմի ընտրության խմբի ղեկավար Վլադիսլավ Գալիմովը։

IDram

«Կասպերսկի» ընկերությունում կարևորում են երիտասարդ սերնդին ՏԱ ոլորտի մասնագիտությունների բազմազանությանը հնարավորինս շուտ ծանոթանալու հնարավորություն ընձեռելը: Ընկերությունում, մասնավորապես, ամեն տարի իրականացվում է  «Տեխնոլոգիաների հովիտ»-ը՝ ավագ դասարանների դպրոցականների և քոլեջների ուսանողների ամառային պրակտիկան:

«Կասպերսկի» ընկերությունն ուսանողներին օգնում է կարիերա սկսել դեռևս բուհն ավարտելուց առաջ՝ SafeBoard ստաժավորման շրջանակում: Ծրագիրը տալիս է առաջատար մասնագետների ղեկավարությամբ  գործնական փորձ ձեռք բերելու, աշխատանքն սկսելու ուղղությունը պարզելու, համախոհներ գտնելու հնարավորություն: Բացի այդ, ընկերությունը համագործակցում է բազմաթիվ բուհերի հետ, իսկ նրա փորձագետները դասախոսություններ են կարդում և պատմում գործնական տեղեկատվական անվտանգության մասին:

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08