Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Intel-ը կորցրել է PlayStation 6-ի համար չիպ մշակելու հնարավորությունը
16/09/2024 18:40
Կիսվել

Intel-ը կորցրել է PlayStation 6-ի համար չիպ մշակելու հնարավորությունը

Intel կորպորացիան պարտվել է 2022-ին հայտարարված մրցույթում ու կորցրել Sony-ի կողմից արտադրվող PlayStation 6-ի համար չիպ մշակելու և արտադրելու պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Նրանց կարծիքով, սա զգալի հարված էր ընկերության համար՝ պայմանագրային արտադրության վրա կենտրոնացած բիզնեսի զարգացման գործում: Չիպի մշակման մրցույթում հաղթող է ճանաչվել մեկ այլ ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն՝ Advanced Micro Devices-ը (AMD): Գործակալությունը նշում է, որ Intel-ի գործադիր տնօրենը նախկինում հույս ուներ հաղթել մրցույթում, ինչը կարող է լուրջ խթան հանդիսանալ չիպերի մշակմամբ և արտադրությամբ զբաղվող իր ստորաբաժանումների զարգացման համար։ Աղբյուրների համաձայն՝ նման չիպեր արտադրողը կարող է «ստանալ բազմամիլիարդանոց շահույթ և ամսական հազարավոր չիպեր արտադրել»։

IDram

Գործակալության աղբյուրները նշում են նաև, որ պայմանագրի կորստի պատճառ է դարձել այն, որ Intel-ը չի կարողացել պայմանավորվել Sony-ի հետ, թե որքան շահույթ կստանա ճապոնական տեխնոլոգիական հսկային վաճառված յուրաքանչյուր չիպից։ Intel-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս թեման, սակայն ընկերության անունից անհամաձայնություն է հայտնել վարկածի շուրջ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Bloomberg-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ Intel-ը տարբերակներ է ուսումնասիրում բաժնետոմսերի զգալի անկումից հետո իր ֆինանսական վիճակը բարելավելու համար: Կորպորացիայի ղեկավարության կողմից քննարկված սցենարները ներառում են որոշ ստորաբաժանումների միաձուլում կամ ձեռքբերում մյուսների կողմից, ինչպես նաև բաժանմունքի վաճառք, որը չիպեր է արտադրում հաճախորդների համար, որոնք կապված չեն Intel-ի հիմնական բիզնեսի հետ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02