Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Google-ը վճարել է 2․7 միլիարդ դոլար՝ ՏՏ ոլորտի հանճարին վերադարձնելու համար
26/09/2024 20:25
Կիսվել

Google-ը վճարել է 2․7 միլիարդ դոլար՝ ՏՏ ոլորտի հանճարին վերադարձնելու համար

Google-ը ստորագրել է 2․7 միլիարդ դոլար արժողությամբ չեկ՝ վերադարձնելու Նոամ Շազիրին, ով լքեց ընկերությունը 2021 թվականին՝ գործարկելու իր սեփական Character.AI ստարտափը, հայտնում է The Wall Street Journal-ը։

Google-ը պաշտոնապես վճարել է Character.AI տեխնոլոգիաների լիցենզիաների համար։ Բայց գործարքը ներառում էր դրույթ, որ ՏՏ հանճարը կվերադառնա ընկերություն: Այսօր 48-ամյա Շազիրը Google-ի փոխնախագահն է, ով աշխատում է կորպորացիայի AI տեխնոլոգիայի՝ Gemini-ի ստեղծման վրա: Եվ Google-ում տարածված է այն կարծիքը, որ Շազիրի վերադարձն էր հիմնական պատճառը, որ ընկերությունը համաձայնեց վճարել բազմամիլիարդանոց արտոնագրման վճարը, նշում է թերթը։

WSJ-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ գործարքի շրջանակներում Շազիրը հարյուր միլիոնավոր դոլարներ է վաստակել Character.AI-ում իր բաժնետոմսերից։ Այս վճարումը անսովոր մեծ է այն հիմնադրի համար, ով չի վաճառել իր ընկերությունը և չի հանել բորսա։

IDram

Շազիրը միացել է Google-ին 2000 թվականին։ Google-ի իր գործընկեր Դանիել դե Ֆրեյտասի հետ ստեղծեց Meena չաթբոտը։ Այնուհետև «Meena-ն ուտում է աշխարհը» գրառման մեջ Շազիրը կանխատեսեց, որ չաթ-բոտը կարող է փոխարինել Google-ի որոնողական համակարգին և ստեղծել տրիլիոնավոր դոլարների եկամուտ, WSJ-ին ասել են փաստաթղթին ծանոթ մարդիկ:

Google-ի ղեկավարությունը հրաժարվել է հանրությանը ներկայացնել չաթբոտը։ Իսկ 2021 թվականին Շազիրը և դե Ֆրեյտասը լքեցին ընկերությունը։ Նրանք ստեղծեցին Character.AI-ն, որը մի քանի տարի անց ներգրավեց 150 միլիոն դոլարի ներդրում և գնահատվեց 1 միլիարդ դոլար:

OpenAI-ի և Microsoft-ի մրցակցության պայմաններում Շազիրը փորձել է ավելի շատ միջոցներ ներգրավել ստարտափի համար: Եվ վերջում նա համաձայնության է եկել Alphabet-ի (Google-ի մայր ընկերության) հետ։ Character.AI-ն գործարքի մասին հայտարարեց օգոստոսին՝ նշելով, որ «լանդշաֆտը փոխվել է» AI-ի բիզնեսում: Գործարքի արդյունքում Շազիրը, դե Ֆրեյտասը և Character.AI-ի մոտ 30 աշխատակիցներ տեղափոխվեցին Google։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41