Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Samsung-ը ներկայացրեց Galaxy Tab S10-ը արհեստական ​​բանականությամբ
30/09/2024 16:11
Կիսվել

Samsung-ը ներկայացրեց Galaxy Tab S10-ը արհեստական ​​բանականությամբ

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Tab Ս10 Ultra և Galaxy Tab Ս10+ արհեստական բանականությամբ նոր պլանշետները, որոնք աշխատում են MediaTek Dimensity 9300+ չիպով, հայտնել է ընկերությունը:

Galaxy Tab 10 Ultra-ում կենտրոնական պրոցեսորի հզորությունը բարելավվել է ավելի քան 18%-ով, գրաֆիկան՝ 28%-ով, իսկ նեյրոնային կատարումը՝ 14%-ով՝ համեմատած Galaxy Tab S9 Ultra-ի հետ:

Սարքերը հագեցած են 14․6 և 12․4 դյույմանոց դիսփլեյներով՝ Dynamic Amoled 2x տեխնոլոգիայով, որն ապահովում է պատկերի բնական փոխանցում, երկու մոդելների հետ առկա է նաև S Pen էլեկտրոնային գրիչը:

S10 Ultra մոդելը հագեցած է 11,200 mAh մարտկոցով, իսկ S10+-ը՝ 10,090 mAh մարտկոցով:

Tab S10 Ultra-ն ունի 13 Մպ հիմնական տեսախցիկ և 8 Մպ ուլտրա լայնանկյուն տեսախցիկ, ինչպես նաև 12 ՄՊ առջևի տեսախցիկ և 12 Մպ ուլտրա լայնանկյուն տեսախցիկ: S10+-ը հագեցած է 13 Մպ հիմնական և հետևի 8 Մպ ծայրահեղ լայնանկյուն տեսախցիկներով, իսկ առջևի մասում՝ 12 Մպ տեսախցիկով։

IDram

Ծրագրային ապահովման մասին

Նոր սարքերի ծրագրակազմը ներառում է գործառույթներ, ինչպիսիք են «նշումների օգնականը» (Note Assist) և «նկարչական օգնականը» (Drawing Assist)։

SmartThings հավելվածի շնորհիվ կարելի է օգտագործել պլանշետները՝ խելացի տան էկոհամակարգը կառավարելու համար՝ օգտագործելով տան 3D քարտեզ ստեղծելու հնարավորությունը, իսկ Samsung Knox-ը ապահովում է գաղտնիություն և տվյալների պաշտպանություն՝ իրական ժամանակում սպառնալիքներ հայտնաբերելով:

Բացի այդ, լրացուցիչ գաղտնիությունն ապահովելու համար օգտատերերը կարող են Galaxy AI-ի կարգավորումներում արգելել տվյալների հավաքումն ու մշակումն առցանց ռեժիմում՝ թույլատրելով օգտագործումը միայն պլանշետում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58