Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր
01/10/2024 13:05
Կիսվել

Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր

Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Այս տարի համաժողովը կանցկացվի «Մտքի ուժը․ Արհեստական բանականութունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո և տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հյուրընկալվելու են մի քանի տասնյակ երկրների, ընկերությունների և կորպորացիաների ներկայացուցիչներ։

Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշել է, որ WCIT- համաժողովը նշանակալի իրադարձություն է հաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային համայնքի համար՝ փորձի փոխանակման, արդիական թեմաների և խնդիրների լուծման քննարկման տեսանկյունից․ «Ֆասթ Բանկն իր գործունեությունը ծավալում է նորարարական միտումներով, և այս համագումարը ևս մեկ հնարավորություն է զգալ ՏՏ ոլորտի զարկերակը։ Համաժողովը նշանակալի իրադարձություն է նաև Հայաստանի համար, որն այդ օրերին առաջատար տեխնոլոգիաների համայնքի ուշադրության կենտրոնում է գտնվելու։ Ըստ այսմ՝ մենք խրախուսում ենք նման միջոցառումների իրականացումը, որոնք խթանում են Հայաստանի դիրքերը նորարարական տեխնոլոգիաների համաշխարհային ցանցում», – ասել է Արթուր Հարությունյանը։

Հավելենք, որ Ֆասթ Բանկը հանդիսանում է նաև հոկտեմբերի 4-ին համաժողովի սկիզբն ազդարարող WCIT 2024-ի համերգային ծրագրի համակազմակերպիչը։ Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, և ամերիկացի հայտնի փոփ երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոն։

WCIT-ն միջազգային հարթակ է, որը համախմբում է միջազգային գործարարներին, կառավարություններին և ակադեմիական առաջնորդներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի իրավական և քաղաքական խնդիրները, տնտեսական շուկան, համաշխարհային շուկայում բիզնես հնարավորությունները և տեղեկատվական տեխնոլոգիաների հեռանկարները։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է 34 մասնաճյուղ։  Ֆասթ բրենդը, որն արդեն 30 տարի գործում է Հայաստանում, ներկայացված է նաև Միացյալ Թագավորությունում։

Ընկերությունը վերջերս թողարկել է Բանկի  հավելվածը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52