Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ԱՐՄԱՎԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՎԱՃԱՌԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆԱ, ԲԱՑԻ ԻՐ ՕՖԻՍՆԵՐԻՑ»
03/04/2013 11:45
Կիսվել

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ԱՐՄԱՎԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՎԱՃԱՌԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆԱ, ԲԱՑԻ ԻՐ ՕՖԻՍՆԵՐԻՑ»

Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր դիտարկումներն «Արմավիա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բագրատյանը կարծիք է հայտնել, որ այսօր ևեթ ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ հետ է վերցնում թռիչքների իրավունքը։ «Արմավիա»-ն, բացի իր գրասենյակներից, չպետք է վաճառելու այլ բան ունենա:

ՀՀ նախկին վարչապետի գրառումն ամբողջական տեսքով այսպիսին է.

«Արմավիան դադարեցրել է թռիչքները։ Ուզում են ընկերությունը վաճառեն։ Դրա համար էլ արդեն ամիսներ է ինչ աշխատավարձ չեն տալիս, մատակարարների փողերը նույնպես։ Պարզ է, չվճարված գումարները կմնան ընկերությանը։ Բայց եկեք հասկանանք. ի՞նչ է նշանակում վաճառել Արմավիան։ Այդ ընկերության հիմնական ակտիվները non tangible են։ Այսինքն, չվերթները, շուկան։ Իսկ դրանք պետությանն են։ Արմավիան երբևիցէ դրանք գնե՞լ է։ Ոչ։ Հա, օֆիսները, օդանավները (եթե դրանք կան), թող վաճառեն։ Բայց հիմնական ակտիվները թռիչքների իրավունքն է։ Սա պետական է։ Պոտենցիալ շուկան 5-6 մլն ուղևորաշրջանառություն է։ Սա իհարկե Delta-ի չափ չէ (110 մլն ուղևոր), բայց լրիվ համեմատելի է օրինակ մի տաս տարվա առաջվա Аэрофлот-ի հետ և մի 2 անգամ ավել վրացական շուկայից։ Ընդհանրապես, բիզնեսի 2 ոլորտ կա, որոնք Հայաստանում լրացուցիչ ռենտա են բերում. ավիացիան և հեռախոսակապը։ Պատճառն այն է, որ սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եվ ուրեմն, թռիչքների իրավունքը պետությանն է։ Այսպիսով, այսօր ևեթ ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ հետ է վերցնում թռիչքների իրավունքը։ Արմավիան չպետք է վաճառելու բան ունենա, բացի իր օֆիսներից։ Սա է ճիշտ իրավաբանական ու տնտեսական լուծումը։ Ու մի բան էլ. 1993-ին մենք ավիցիայում իրականացրել ենք ռեֆորմ. տարանջատել ենք ավիափոխադրողին և օդանավակայանը։ Դրանից հետո ավիացիան կարգի եկավ։ Հանկարծ չլինի, որ այս “թոհուբոհի” արդյունքում դրանք նորից միանան»։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98