GOOGLE-Ը ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ
Ամերիկյան Google ընկերությունը նախազգուշացում է ստացել ԵՄ անդամ երկրներից, որոնց շարքում են` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան: ԵՄ անդամ երկրները իրենց դժգոհությունն են արտահայտել ընկերության որոնողական համակարգի կողմից անձնական տվյալները մեկ պահոցում հավաքագելու և պահելու վերաբերյալ: Ընկերությունը նաև չի բացահայտում հավաքագրվող տեղեկատվության բնույթն ու պահպանման ժամկետները, որը դժգոհությունների առաջացման պատճառ է դառնում: