Բիզնես

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-1.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 76.05+2.04 WTI - 71.69+1.98
COMEX:  GOLD - 2760.80+0.81 SILVER - 33.88+0.80
COMEX:  PLATINUM - 1034.90+1.32
LME:  ALUMINIUM - 2677.50+1.04 COPPER - 9602.50+1.00
LME:  NICKEL - 16167.00-0.79 TIN - 31325.00+0.61
LME:  LEAD - 2046.00-1.37 ZINC - 3102.00-2.28
FOREX:  USD/JPY - 152.3+0.37 EUR/GBP - 1.0793-0.26
FOREX:  EUR/USD - 1.0793-0.26 GBP/USD - 1.2959-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42114.40-0.61 NASDAQ - 18518.61+0.56
STOCKS US: S&P 500 - 5808.12-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 37913.92-0.60 TOPIX - 2618.32-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 20590.15+0.49 SSEC - 3299.70+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8248.84-0.25 CAC40 - 7497.54-0.08
STOCKS EUR:  DAX - 19463.59+0.11
25/10/2024  CBA:  USD - 387.25+0.11 GBP - 502.92+0.72
25/10/2024  CBA:  EURO - 419.20+1.13
25/10/2024  CBA:  GOLD - 34014.43-45.72 SILVER - 424.99-4.55
AI-ը բիզնեսում, կրթական ու ֆինանսաբանկային ոլորտներում և այլուր․ Երևանում անցկացվում է AI Conf 2024-ը
12/10/2024 16:28
Կիսվել

AI-ը բիզնեսում, կրթական ու ֆինանսաբանկային ոլորտներում և այլուր․ Երևանում անցկացվում է AI Conf 2024-ը

Երևանում մեկնարկել է արհեստական բանականությանը վերաբերող հայկական ամենամեծ համաժողովը՝ AI Conf-ը։ Ամենամյա կոնֆերանսի շրջանակում քննարկվում են ԱԲ-ին վերաբերող հարցեր, զարգացման վերջին միտումներն ու հնարավորությունները, ներկայացվում տնտեսության ամենատարբեր ոլորտներում դրա կիրառման օրինակներ։

Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը ևս համաժողովի խոսնակների շարքում է․ նա մասնակցեց «Արհեստական բանականությունը ֆինանսներում» թեմայով պանելային քննարկմանը:

AI-ը բիզնեսում, կրթական ու ֆինանսաբանկային ոլորտներում և այլուր․ Երևանում անցկացվում է AI Conf 2024-ը

«Ֆինանսաբանկային ոլորտում արհեստական բանականությունը մոտ ապագայում շատ ավելի մեծ դեր է ունենալու, քան տնտեսության ցանկացած այլ ճյուղում։ Եվ դա վերաբերում է թե հաճախորդների սպասարկմանը, թե ռիսկերի կառավարմանը, թե գործընթացների արդյունավետության բարձրացմանը և թե նորարար լուծումների ներդրմանը»,-ասում է բանախոսն ու հավելում՝ արհեստական բանականության ներդրումը կբարձրացնի սպասարկման և արագությունը, և որակը։

«Ֆինանսաբանկային ոլորտում այսօր ԱԲ կիրառման օրինակ են վիրտուալ օգնականները։ Սա արհեստական բանականության՝ բանկային համակարգում ներդրման տարբերակներից մեկն է միայն։ Խարդախությունների և զեղծարարության դեպքերի կանխարգման հարցում ևս ԱԲ-ն կարող է օգտակար լինել` իրական ժամանակում ֆիքսելով կասկածելի գործարքները և օգնելով կանխել դրանք։ Արհեստական բանականությունը նոր հնարավորություններ է ընձեռում նաև գործընթացների ավտոմատացման հարցում. ԱԲ գործիքների ներդրմամբ բանկի գործառնական ծախսը նվազում է, իսկ ծառայությունը հաճախորդի համար դառնում է ավելի մատչելի»։

AI-ը բիզնեսում, կրթական ու ֆինանսաբանկային ոլորտներում և այլուր․ Երևանում անցկացվում է AI Conf 2024-ը

Խոսնակը նաև ընդգծում է՝ առավելություններից զատ ռիսկեր էլ կան։ Արհեստական բանականությունը բանկերի համար կարող է լուրջ մարտահրավեր լինել․ «Կարծում եմ՝ այս դեպքում կարգավորման ու վերահսկման ապահովման անհրաժեշտություն կա։ Օրենսդրությունը պետք է համապատասխանի տեխնոլոգիական զարգացմանն ու կիրառմանը։ Բացի այդ, տեխնոլոգիական ենթակառուցվածքներ ունենալը մեծ ներդրումներ է պահանջում, բայց առանց դրանց ԱԲ գործիքներն արդյունավետ ներդնել հնարավոր չէ»։

Ամերիաբանկում կարևորում են այսպիսի քննարկումները, որովհետև դրանց շնորհիվ բացահայտվում են թե՛ նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները,  թե՛ ռիսկերը` ավելի ճիշտ ու արդյունավետ լուծումներ գտնելու համատեքստում։

AI-ը բիզնեսում, կրթական ու ֆինանսաբանկային ոլորտներում և այլուր․ Երևանում անցկացվում է AI Conf 2024-ը

AI Conf-ի այցելուները նաև հնարավորություն ունեին ծանոթանալու Ամերիաբանկի ներդրումային  MyInvest հարթակին, որի միջոցով հնարավոր է գնել 30-ից ավելի շուկաների 20000+ հայկական և միջազգային արժեթղթեր՝ այդ թվում համաշխարհային AI գիգանտների բաժնետոմսերը։

Ամերիաբանկը նաև ներդրումներով հետաքրքրվողների համար իր փորձառու մասնագետների օգնությամբ տեղում իրականացնում էր մասնագիտական խորդատվություն և օգնում կողմնորոշվել առաջին պորտֆելը կազմելու հարցում։

Ամերիաբանկի MyInvest-ը միակ հարթակն է տեղական ներդրումային շուկայում, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական ու արտասահմանյան բորսայական ու արտաբորսայական շուկաներում։ Այս հարթակի միջոցով հայաստանյան մի շարք խոշոր ընկերություններ արդեն իրականացրել են իրենց թվային IPO-ները։

25/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
+0.11
Եվրո (EUR)
419.20
+1.13
Ռուբլի (RUR)
4.01
+0.01
Լարի (GEL)
141.79
-0.15
34014.43
-45.72
Արծաթ
424.99
-4.55