Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
EasyPay ընկերությունը տասը տարեկան է 
04/11/2024 13:09
Կիսվել

EasyPay ընկերությունը տասը տարեկան է 

Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերություններից մեկը՝ EasyPay-ը, նոյեմբերի 4-ին նշում է ընկերության տասնամյակը։ Նրանց խոսքով՝ ընկերությունն ավելին է, քան պարզապես կազմակերպություն լինելը․ այն աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների հետ ընկերություն անելու մասին է։ Աշխատանքին այս մոտեցումը արդյունավետ է եղել արդեն տասը տարի։

EasyPay-ի պատմությունը սկսվում է 2014-ից՝ Երևանի փողոցներում EasyPay-ի առաջին տերմինալների տեղադրմամբ։ Տերմինալների թիվը և տեղաբաշխվածությունը տարեցտարի ընդլայնվեց, և այժմ 4000-ից ավելի տերմինալներ տեղ են գտել Հայաստանի ողջ տարածքում՝ փողոցներում, խաչմերուկներում, վաճառակետերում։

Հաջորդիվ՝ 2017-ին, easywallet էլեկտրոնային դրամապանակի մուտքն էր շուկա։ Այդ պահից սկսած՝ տերմինալից օգտվելու փոխարեն կարելի է պարզապես ներբեռնել հավելվածը սմարթֆոնում և վճարումներ կատարել մի քանի հպումով ցանկացած պահի և ցանկացած վայրում։

Տարիների ընթացքում լսելով ու հասկանալով տարբեր հաճախորդների կարիքները և ակտիվ աշխատանք տանելով մատուցվող ծառայությունների վրա՝ EasyPay-ը այժմ առաջարկում է 1000-ից ավելի վճարատեսակ իր տերմինալներում ու easywallet հավելվածում։ Սա արդյունք է հաճախորդների և գործընկերների հետ սերտ ընկերության ու հետադարձ կապի։

Այս մոտեցման արդյունքում EasyPay-ը կարողացավ իր մատուցած ծառայությունների մեջ ընդգրկել կյանքի ու գործունեության տարբեր ոլորտներ և օգնել մարդկանց վճարել կոմունալ, բժշկական, ապահովագրական, պետական, բանկային և շատ այլ ծառայությունների դիմաց, կատարել մեքենային առնչվող վճարումներ, ստանալ փոխանցումներ արտերկրից, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ և շատ ավելին։

EasyPay-ի բերած փոփոխությունների հիմքում մի կարևոր բան ևս կա՝ ընկերությունը թիմի ներսում։ Ըստ EasyPay-ի՝ տասնամյակը լավ առիթ է՝ տարբեր գործառույթներ ունեցող բաժինների միջև արդյունավետ համագործակցությունը նշելու և խրախուսելու համար։

Շնորհավորում ենք EasyPay-ին ու մաղթում, որ այս բազմակողմ ընկերությունը շարունակական լինի։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58